Իրանցի կինոռեժիսոր Ասղար Աբասին՝ Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում
Իրանցի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ասղար Աբասին Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում է։
2025 թվականի փետրվարի 11-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կկայանա Human 4-րդ միջազգային կինոփառատոնը՝ նվիրված շրջակա միջավայրի պաշտպանությանը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանցի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ասղար Աբասին, ում նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը վերջին տարիներին մասնակցել են տարբեր միաջզգային փառատոնների և արժանացել մրցանակների, երկրորդ անգամ ներառվել է Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Նախորդ անգամ Աբասին այս փառատոնի ժյուրիի կազմում եղել է 2020թ․։
Իրանական կինոն աշխարհում հայտնվեց կինոյի ձևավորումից կարճ ժամանակ անց։ Սկզբում այն հիմնականում ժամանցային էր, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս կարևոր ոլորտը սկսեց զարգանալ։