Իրանցի կինոռեժիսոր Ասղար Աբասին՝ Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում
https://parstoday.ir/hy/news/iran-i220776-Իրանցի_կինոռեժիսոր_Ասղար_Աբասին_Կանադայի_միջազգային_կինոփառատոնի_ժյուրիի_կազմում
Իրանցի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ասղար Աբասին Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2024 06:04 Asia/Tehran
  • Իրանցի կինոռեժիսոր Ասղար Աբասին՝ Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում

Իրանցի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ասղար Աբասին Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում է։

2025 թվականի փետրվարի 11-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կկայանա Human 4-րդ միջազգային կինոփառատոնը՝ նվիրված շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանցի գրող, պրոդյուսեր և ռեժիսոր Ասղար Աբասին, ում նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը վերջին տարիներին մասնակցել են տարբեր միաջզգային փառատոնների և արժանացել մրցանակների, երկրորդ անգամ ներառվել է Կանադայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Նախորդ անգամ Աբասին այս փառատոնի ժյուրիի կազմում եղել է 2020թ․։ 

Իրանական կինոն աշխարհում հայտնվեց կինոյի ձևավորումից կարճ ժամանակ անց։ Սկզբում   այն հիմնականում ժամանցային էր, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս կարևոր ոլորտը սկսեց զարգանալ։