Իրանի անվիճելի առաջնությունը ասիական ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում
(last modified Mon, 22 Jul 2024 14:10:25 GMT )
Հուլիս 22, 2024 17:40 Asia/Tehran
  • Իրանի անվիճելի առաջնությունը ասիական ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում

Իրանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նվաճեց 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ և դարձավ Ասիայի առաջնության անվիճելի չեմպիոն։

Հուլիսի 30-ին և 31-ին Թաիլանդի Սրիրաչա քաղաքում կայացան ըմբշամարտի Ասիայի առաջնության երիտասարդական մրցումները:

Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը, այս մրցաշարի ավարտին Ալի Ահմադիվաֆան՝ 55 կգ, Էրֆան Ջերքանին՝ 63 կգ, Ալիռեզա Աբդոլին՝ 77 կգ, Մոհամմադ Հադի Սայիդին՝ 87 կգ, Համիդռեզա Քեշթքարը, 97 կգ և Աբոլֆազլ Ֆաթհի Ցանգին 130 կգ քաշային կարգերում ոսկե մեդալներ նվաճեցին Իրանի համար։ 67 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել իրանցի մեկ այլ ըմբիշ Ահմադռեզա Մոհսեն նեժադը։ Բրոնզե մեդալ են նվաճել  72 կգ քաշային Ահուրա Բույերին և 82 կգ քաշային կարգում Մոհամադ Արջմանդը։

Թիմային դասակարգման գծով Իրանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը նվաճեց 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ, և վաստակելով 206 միավոր, դարձավ չեմպիոն, իսկ Ղազախստանը՝ 185 և Ղրղզստանը՝ 141 միավորներով, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել: