Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանության սահուն փոխանցումը. Ինչպե՞ս է ընթացքը
https://parstoday.ir/hy/news/iran-i220816-Իրանի_Իսլամական_Հանրապետությունում_իշխանության_սահուն_փոխանցումը._Ինչպե_ս_է_ընթացքը
ParsToday- Իրանում նորընտիր նախագահին գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի հանձնումը Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանության սահուն փոխանցման հստակ նշաններից մեկն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2024 12:53 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանության սահուն փոխանցումը. Ինչպե՞ս է ընթացքը

ParsToday- Իրանում նորընտիր նախագահին գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի հանձնումը Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանության սահուն փոխանցման հստակ նշաններից մեկն է։

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքների որոշման առաջին օրվանից կառավարությունն իրեն պարտավորված է համարում համագործակցել նորընտիր նախագահի հետ՝ պատրաստվելու իշխանության փոխանցման գործընթացը լրացնելու համար։ Ըստ ParsToday-ի, Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ շրջանի կառավարության ղեկավար Մասուդ Փեզեշքյանի՝ նախագահի մանդատի տրամադրման և վավերացման  արարողությունը տեղի կունենա կիրակի օրը՝ հուլիս 28-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեի ներկայությամբ։

Համաձայն իշխանությունը նոր կառավարությանը փոխանցելու գործընթացի մասին Իրանի Իսլամական Հանրապետության օրենքների, Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից ընտրությունների վավերականությունը հաստատվելուց հետո նախագահի մանդատը տրվում է Սահմանադրության Պահապան խորհրդի անդամների կողմից, ապա այդ խորհրդի անդամները ստորագրում են նախագահի մանդատը և ուղարկում Իսլամական հեղափոխության առաջնորդի աշխատակազմ։

Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ժողովրդի քվեով նախագահի ընտրությունից հետո մինչև երդմնակալության արարողությունը նախագահի մանդատի վավերացումը Իսլամական Հանրապետության առաջնորդի պարտականություններից և լիազորություններից է։

Նախագահի մանդատի վավերացումը վերահսկիչ դեր ունի նաև նախագահության շրջանի նկատմամբ և եթե նախագահը շեղվի սահմանված սկզբունքներից, ապա դա մանդատը դարձնում է անվավեր և նրան ոչ լեգիտիմ։

Առաջնորդի կողմից մանդատի վավերացումից հետո հաջորդ քայլը երդմնակալությունն է, որտեղ նախագահը պետք է ներկայանա Իսլամական խորհրդարանում և Սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն, երդում տա Սահմանադրության Պահապան խորհրդի անդամների, դատական ​​իշխանության ղեկավարի և այլ զինվորական ու քաղաքացիական պաշտոնյաների ներկայությամբ։

Սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն՝ ընտրված նախագահը երդվում է օգտագործել իր ողջ տաղանդն ու իրավասությունը ստանձնած պարտականությունները կատարելու համար և վերջում ստորագրում է երդումնագիրը։

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, Իրանի Իսլամական խորհրդարանի ղեակավարի ու պատգամավորներից բացի, կհրավիրվեն նաեւ ներքին և արտասահմանյան որոշ պաշտոնյաներ ու անձնավորություններ։

Երդման արարողությունից հետո, ըստ խորհրդարանի ներքին կանոնակարգի, երկրի նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի՝ խորհրդարանին՝ կառավարության նախարարներին ներկայացնելու համար։  Խորհրդարանում նրանց տվյալներն ստանալու մասին հայտարարումից հետո, նախարարների ծրագրերը մեկ շաբաթվա ընթացքում կգնահատվեն՝ մասնագիտացված հանձնաժողովներում նրանց ներկայությամբ, և վերջապես կանցկացվի կառավարությանը վստահության քվե տալու նիստը։

Բանալի արտահայտություններ. Ո՞վ է Մասուդ Փեզեշքյանը, Իրանում նախագահական ընտրություններ, Իրանում ժողովրդավարություն, Իրանի կառավարություն, Իրանի Իսլամական խորհրդարան