Իրանի «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային համալսարանի մարզական օլիմպիադայում 50 ազգությունների ուսանողների մրցակցությունը
Ղազվին նահանգում բացվել է Իրանում օտարերկրյա ուսանողների մշակութային-մարզական երկրորդ օլիմպիադան, որը կազմակերպել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը։
Ղազվինի «Իմամ Խոմեյնի» միջազգային համալսարանում օլիմպիադան մեկնարկեց Իրանի 48 համալսարանների 50 ազգությունների ուսանողների մասնակցությամբ։ Օլիմպիադայի մեկնարկին մարզիկները հանդես եկան հնագույն սպորտով և վառվեց օլիմպիադայի ջահը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանում միջազգային ուսանողներն այս օլիմպիադայում մրցում են 10 մարզաձեւերում: Այս մարզաձևերը ներառում են ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, լող, տեգեր և ֆիզիկական պատրաստվածություն:
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Հաշեմ Դադաշփուրն այս արարողության ժամանակ հայտարարել է.-«Իրանը կդառնա աշխարհի միջազգային համալսարանների ծանրության կենտրոնը»։
Անդրադառնալով Իրանի Մազանդարանի համալսարանում առաջին օլիմպիադայի անցկացմանը, Դադաշփուրը հավելեց, որ այդ շրջանում միջազգային մասնակիցների թիվը եղել է մոտավորապես 250 հոգի, սակայն այս տարի երկրորդ մարզամշակութային օլիմպիադային գրանցվել է 1100 ուսանող, որից մոտ 600 մարդ այսօր՝ երեքշաբթի, մասնակցեց մրցույթներին, և դա վկայում է Իրանի բուհերում օլիմպիադայի կայացվածության մասին։
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարը մատնանշեց նաև այս նախարարության այլ ծրագրերը և ասաց. «Շուտով Շիրազում կանցկացվի միջազգային շրջանավարտների փառատոնը, ինչպես նաև Թեհրանի Մոսալայի աղոթավայրում կանցկացվի Իրանի միջազգային համալսարաններում ուսման գրավչությունների ցուցահանդեսը 100 երկրների մասնակցությամբ»։
Այս արարողության շարունակությունում Ղազվինի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանի նախագահ Սեյեդ Ալի Ղասեմզադեն ասաց, որ սպորտային դիվանագիտությունը օգտագործում է մշակութային, քաղաքական և սոցիալական ներուժը և նպաստում է ազգերի միջև խաղաղության և կայունության ամրապնդմանը և հավասարության մշակույթի զարգացմանը։
Նշենք, որ չնայած պատժամիջոցներին, Իրանն արտադրում է համաշխարհային գիտության 2 տոկոսը, որով նա իսլամական երկրների մեջ առաջատարն է։ Ավելի վաղ հայտարարված Leiden 2024 վարկանիշային աղյուսակում կան 164 բուհեր իսլամական երկրներից, որոնց միջև այս վարկանիշային համակարգում 46 բուհերի առկայության պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։