Փեզեշքյան. Միայն կաշխատեմ արդարության և ազնվության իրագործման ուղղությամբ
Iran Press- Մասուդ Փեզեշքյանը Կենտրոնական շտաբի ակտիվիստների համագումարում ասաց.- Ամբողջ էությամբ գիշեր-ցերեկ, աշխատելու եմ արդարության և ազնվության իրագործման ուղղությամբ։
Ըստ Iran Press լրատվական գործակալության, այսօր՝ ուրբաթ, հուլիսի 25-ին, Ներքին գործերի նախարարությունում կենտրոնական շտաբի ակտիվիստների համագումարում, նորընտիր նախագահ՝ Մասուդ Փեզեշքյանն ասել է․- Ես պետք է անկեղծորեն կատարեմ իմ ասածները։ Խնդրում եմ ինձ շատ մի գովեք։ Մարգարեն վկա, ես էլ ձեզ պես մի մարդ եմ։ Առիթ է ընձեռվել և դուք ինձ վստահել եք և ես այսօր այստեղ եմ։ Մի փորձեք ինձ ավելին ներկայացնել, քան ես կամ: Մենք բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք, մենք և մեր էլիտան, ներառյալ կին ու տղամարդ, շիա, սուննի, քուրդ, բելուջ, արաբ, պարսիկ և պետք է ձգտենք այնպես աշխատել, որ ոչ մեկի իրավունքը չոտնահարվի։
Հեղափոխության գերագույն առաջնորդին գնահատելիս, Փեզեշքյանն ասել է․- Եթե չլիներ Գերագույն առաջնորդի ներկայությունը, այս իրադարձությունները չէին լինի, և առաջնորդը խոհեմությամբ թույլ չտվեց որոշ մարդկանց միջամտել և կանխել այսօրվա իրադարձությունները։
Նորընտիր նախագահն ասաց.- Կան տնտեսական խնդիրներ, էմբարգոներ, տարաձայնություններ, մենք պետք է ձեռք ձեռքի տանք և լուծենք խնդիրները և մշակենք նոր ծրագիր՝ հիմնվելով մեր ունեցածի վրա։
Ընդգծելով, որ գիշեր-ցերեկ աշխատելու եմ, Փեզեշքյանն ասել է․- Ամբողջ էությամբ գիշեր-ցերեկ, ծառայելու եմ Իրանին ու ժողովրդին և աշխատելու եմ արդարության ու ազնվության իրագործման ուղղությամբ, իսկ այդ արդարությունն իրականացնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ։
Նա հայտարարեց.- Ես հավատում եմ, որ եթե մենք ազնիվ ու արդար լինենք և ներկայանալու առիթ տանք էլիտային ու արտադրողներին, մենք հաջողության կհասնենք։
Իրանցիները կարող են այս հողին վերադարձնել պատիվն ու արժանապատվությունը։ Թե՛ երկրի ներսում, և թե՛ դրսում մենք պետք է փորձենք պաշտպանել իրավունքն ու ճշմարտությունը։
Իրանի նորընտիր նախագահն ընդգծել է.- Չպետք է մարդկանց ստիպենք զգալ, որ մենք իրենց խաբել ենք, մենք չենք ստի, մենք ազնիվ ենք լինելու և կփորձենք ազնվորեն ծառայել Իրանին և գիտության ու գիտելիքի վրա հիմնված, գնալու ենք այս ճանապարհով։