Իրանի ԱԳՆ-ի քննադատությունը իսլամական կենտրոնների փակման հարցում Գերմանիայի հակաիսլամական գործողության վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Համբուրգի իսլամական կենտրոնի հետ կապված վայրերի խուզարկման և փակման հարցում Գերմանիայի դատաիրավապահական կառույցների գործողությունը դեմ է համարել կրոնի և մտքի ազատության կանոններին ու չափանիշներին։
Չորեքշաբթի՝ հուլիսի 24-ի առավոտյան, գերմանական ոստիկանությունը ներխուժել է Համբուրգի իսլամական կենտրոնն ու նրա հետ կապված մի շարք այլ հաստատություններ, այդ թվում՝ 53 շենք Գերմանիայի 8 շրջաններում։ Անցած աշնանը ևս Գերմանիայի ոստիկանությունը անհիմն պնդումներով հետաքննություն է անցկացրել Համբուրգի իսլամական կենտրոնում։
Գերմանիայի կառավարությունն արգելել է Համբուրգի իսլամական կենտրոնի և նրա հարակից կազմակերպությունների գործունեությունը այս երկրում։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Ալի Բաղերի Քանին սոցցանցի իր անձնական էջում գրել է. -Գերմանիայի դատա-իրավապահական իշխանությունների գործողությունները շիա հեղինակություն՝ Այաթոլլահ Բորուջերդիի թանկարժեք ժառանգությունը հանդիսացող և 70 տարվա պատմություն ունեցող իսլամական հնագույն կենտրոններից մեկի՝ Համբուրգի իսլամական կենտրոնի հետ կապված հաստատությունների խուզարկումը չարդարացված քայլ է և խախտում է կրոնի ու մտքի ազատության կանոններն ու չափանիշները։
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը հավելել է.- Այդ գործողությունը նվեր է ծայրահեղականներին, բռնարարներին և ահաբեկչությանն աջակցող հոսանքներին։ Իսրայելի ահաբեկչական վարչակարգը, որն օգտագործում է յուրաքանչյուր իրադարձություն՝ պաղեստինցիների ցեղասպանությունից հասարակական կարծիքը շեղելու համար, ողջունեց Գերմանիայի ոստիկանության այս գործողությունը։
Բաղերի Քանին հայտարարել է.- Գերմանիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այս չարդարացված և բռնի արարքի հետևանքների համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական ումմայի և արտերկրում գտնվող իրանցիների հետ աջակցում է իսլամա-իրանական մտքի և քաղաքակրթության տարածմանը, ինչպես նաև պաշտպանում է մուսուլմանների և իրանցիների իրավունքների իրացումը աշխարհի ցանկացած մասում, ներառյալ Գերմանիայում:
70 տարվա անցյալ ունեցող Համբուրգի իսլամական կենտրոնը համարվում է Գերմանիայում շիաների գործունեության կարևորագույն կենտրոնը և Եվրոպայի կարևորագույն իսլամական կենտրոններից մեկը։