Նասեր Քանանի․ Իրանի դեմ ուղղված Իսրայելի մանկասպան ռեժիմի նախարարի մեղադրանքները ծիծաղելի են
Արձագաքնելով 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված Իսրայելի մանկասպան ռեժիմի նախարարի մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ դա Գազայի ցեղասպանությունից աշխարհի հասարակական կարծիքը շեղելու հուսահատ փորձ է։
Reuters-ը հինգշաբթի օրը հրապարակել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի նամակը, որում վերջինս հայտարարել է, թե Իրանը և ահաբեկչական որոշ խմբավորումներ ծրագրում են է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ իրականացնել Իսրայելի պատվիրակության անդամների և զբոսաշրջիկների դեմ։
Նախարարը, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների համար։
X-ում արած գրառման մեջ Նասեր Քանանին դատապարտել է այս մեղադրանքները, նշելով, որ դրանք հուսահատ փորձ են՝ աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից շեղելու համար։
Քանանին հավելել է, որ Իսրայելի ցեղասպան ռեժիմի ԱԳ նախարարի հակաիրանական մեղադրանքներն ուղղված են խաղաղության և բարեկամության վրա հիմնված Օլիմպիական խարտիայի դեմ և հերթական անգամ վկայում են, որ ռեժիմը չի հարգում միջազգային նորմերն ու արժեքները։
Նա նշել է․ «Վերջին 10 ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիների, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանած ռեժիմի մեղադրանքները ծիծաղելի են»։
Քանանին հաջողություն է մաղթել օլիմպիական խաղերին մասնակցող իրանցի մարզիկներին, ինչպես նաև Ֆրանսիայի ժողովրդին և կառավարությանը՝ աշխարհի ամենամեծ սպորտային իրադարձությունը պատշաճ կերպով ընդունելու և լիարժեք անվտանգության պայմաններում անցկացնելու գործում։