Հիտլերն ԱՄՆ-ում․ Իրանական լրատվամիջոցների արձագանքը Կոնգրեսում Նեթանյահուի ներկայությանը
Կոնգրեսում Նեթանյահուի ելույթը լուսաբանած իրանական լրատվամիջոցները նրան անվանել են ռազմական հանցագործ։ Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների և ցեղասպանության ֆոնին Կոնգրեսում Իսրայելի ռեժիմի վարչապետ Նեթանյահուի ելույթին անդրադարձել են նաև իրանական լրատվամիջոցները։
Pars Today-ի այս հոդվածում կներկայացնենք այդ անդրադարձների մի մասը։
Փեզեշքյանի արձագանքը Նեթանյահուի ելույթին
Իսրայելական «Հաարեց» թերթը, մեջբերելով Hamshahri կայքում հրապարակված հոդվածը, անդրադարձել է Նեթանյահուի ելույթի ժամանակ հնչած շարունակական ծափահարություններին և միևնույն ժամանակ Կոնգրեսի պալատի մոտ նրա դեմ բուռն բողոքի ցույցերին ու գրել. «Այս խանդավառ բացականչությունները կարող են տպավորություն ստեղծել, թե նա կարողացել է անհրաժեշտ աջակցություն ստանալ Կոնգրեսից։
Սակայն տասնյակ դեմոկրատ օրենսդիրներ նույնիսկ չեն լսել նրան։ Ոմանք, այդ թվում՝ սենատոր Բերնի Սանդերսը, Նեթանյահուին անվանել են հանցագործ և ստախոս»։
Hamshahri կայքն անդրադարձել է նաև Նեթանյահուի ելույթի վերաբերյալ Իրանի նորընտիր նախագահի թվիթին։
Մասուդ Փեզեշքյանը թվիթում գրել է․ «Անմեղ մարդկանց ու անօգնական երեխաների սպանությունը չի կարելի անտեսել, ոչ էլ հանցագործին մաքրել հոտնկայս ծափահարություններով։ Անմեղ արյունը երբեք չի խնայում կեղեքողին»։
Ինչո՞ւ են ամերիկացի բանվորների հարկերը լցվում իսրայելական բանակի «երախը»
Donyaye Eghtesad թերթը գրում է․ «Ամերիկյան United Auto Workers (UAW) արհմիության անդամները հավաքվել են Սպիտակ տան դիմաց՝ բողոքելու Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի դեմ։ Արհմիությունը, որը Գազայում զինադադար հաստատելուն ուղղված ջանքերի ազգային շարժման մաս է կազմում, հայտարարել է, որ միացել է ցուցարարներին, որպեսզի աշխատողների հարկերը չտրամադրվեն իսրայելական բանակին։
Ցույցի մասնակիցները կրել են պաստառներ՝ Նեթանյահուի սև, կարմիր և արյունոտ նկարներով, և պահանջել թույլ չտալ նրան ելույթ ունենալ Կոնգերսում։
Նեթանյահուի ելույթն արտասահմանցի պաշտոնյայի ամենավատ ելույթն էր Կոնգրեսում
«Մեհր» գործակալությունը մի հոդվածում անդրադարձել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի վերաբերյալ որոշ ամերիկացի պաշտոնյաների քննադատություններին։
Հոդվածում ասվում է․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին խստորեն քննադատել է Սիոնիստական ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների փոխանակման համաձայնագրում առաջընթացի բացակայությունը՝ Բենիամին Նեթանյահուի ելույթը բնութագրելով որպես Կոնգրեսում օտարերկրյա պաշտոնյայի ամենավատ ելույթը։
Փելոսին-իր օգտահաշվում գրել է․ «Բենյամին Նեթանյահուի այսօրվա ելույթը Կոնգերսում ներկա գտնվելու պատիվ ունեցած օտարերկրյա պաշտոնյայի ամենավատ ելույթն էր»։
Նեթանյահուն վիրավորել է իրեն հյուրընկալած ժողովրդին
Իրանական Asr վերլուծական լրատվական կայքը գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթում Նեթանյահուն «ապուշներ» է անվանել հարյուր հազարավոր ամերիկացիներին, ովքեր բողոքել են Գազայում Իսրայելի ցեղասպանության դեմ։ Կոնգրեսականների մեկ հինգերորդը չի մասնակցել նիստին, որի ժամանակ նա ելույթ է ունեցել։ Իսկ մեծ թվով սենատորներ քննադատել են Նեթանյահուի ներկայությունը Կոնգրեսում»։
ԱՄՆ կոնգրեսում Նեթանյահուի ելույթի լուսանցքները
«Թասնիմ» գործակալությունը գրում է․ «Իսրայելցի գերիների մի խումբ հարազատներ, ովքեր Նեթանյահուի հետ էին այս ուղևորության ժամանակ, և նրա ելույթին ներկայացել են «հիմա համաձայնություն կնքեք» գրառմամբ շապիկներով, հեռացվել են նիստերի դահլիճից և ձերբակալվել։
Դրանից բացի, մեծ թվով դեմոկրատ կոնգրեսականներ ներկա չեն եղել նիստին։ Դեմոկրատական կուսակցության 263 ներկայացուցիչներից և սենատորներից Նեթանյահուի ելույթը բոյկոտել են 135-ը (112 ներկայացուցիչներ և 23 սենատորներ)։ Նրանց թվում էին Նենսի Փելոսին, Ադամ Շեֆը, Ջեյմս Քլայբերնը, Բենի Թոմփսոնը, Բերնի Սանդերսը, ինչպես նաև փոխնախագահ և Սենատի նախագահ Քամալա Հարիսը։
Դեմոկրատական կուսակցությունում Նեթանյահուի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գործընթացը վերջին տարիներին արագ տեմպերով շարունակվում է և կողմնակիցների թիվը հասել է ավելի քան 50%-ի։
Հատկանշական է, որ 2015-ին Նեթանյահուի ելույթը բոյկոտել էին ընդհամենը 56 դեմոկրատ կոնգրեսականներ և սենատորներ։
Էրդողանին զայրացրել է Կոնգրեսի որոշումը
ISNA-ն գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրես հրավիրելու և հարգելու որոշումը։ Նա հայտարարել է․ «Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսը ոգևորեց ցեղասպան մարդասպանին»։
Էրդողանն ասել է, որ ամերիկացիները մշտապես աշխարհին դասախոսություններ են կարդում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Նա Նեթանյահուին անվանել է «մեր ժամանակի Հիտլեր» և ասել. «Ամերիկացի օրենսդիրները պետք է ամաչեն նրա համար կազմակերպած արարողության համար, բայց դա այդպես չէ»:
Անդրադառնալով անգլիական Lancet ամսագրում հրապարակված Գազայի պատերազմի զոհերի թվին, Էրդողանն ասել է. «Երբ մարդասպանին, ով պատասխանատու է ավելի քան 150 հազար հազար մարդկանց սպանության համար, ոչ միայն հրավիրում են Կոնգերս, այլ նաև ոգևորում, մենք ականատես ենք լինում իմաստության բացակայության»։