Սպահանի ֆիզիկայի օլիմպիադայի օտարերկրյա մասնակիցները բարձր են գնահատել Իրանի մշակույթն ու կարողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i221044-Սպահանի_ֆիզիկայի_օլիմպիադայի_օտարերկրյա_մասնակիցները_բարձր_են_գնահատել_Իրանի_մշակույթն_ու_կարողությունները
Սպահան քաղաքում Ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայի անցկացման հետ միաժամանակ, այս գիտական ​​միջոցառմանը մասնակցած 46 երկրների ներկայացուցիչներին առիթ է ընձեռվել ծանոթանալու Իրանի մշակույթին ու կարողություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 13:13 Asia/Tehran
  • Սպահանի ֆիզիկայի օլիմպիադայի օտարերկրյա մասնակիցները բարձր են գնահատել Իրանի մշակույթն ու կարողությունները

Սպահան քաղաքում Ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայի անցկացման հետ միաժամանակ, այս գիտական ​​միջոցառմանը մասնակցած 46 երկրների ներկայացուցիչներին առիթ է ընձեռվել ծանոթանալու Իրանի մշակույթին ու կարողություններին։

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադան (IPhO2024) ավարտվեց կիրակի օրը Սպահանի տեխնոլոգիական համալսարանում։ Ըստ Pars Today-ի՝ Մեքսիկայի, Կոլումբիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Վիետնամի և Բանգլադեշի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների և եվրոպական երկրների, այդ թվում Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների մասնակցությունը Սպահանում կայացած ֆիզիկայի օլիմպիադային, աշխարհին ցույց տվեց Իրանի գիտական ​​կենտրոնների մեծ կարողությունները։

Թաիլանդի թիմի ղեկավար Սանտի Մաենսիրին, Սպահան քաղաք կատարած իր առաջին ուղևորության մասին արտահայտվելիս, բարձր է գնահատել այս քաղաքի բնակիչների բարեկամական պահվածքը, և Իրանի հարուստ մշակույթը։

Անդրադառնալով այս օլիմպիադայի բացման արարողությանը զուրխանե փահլևանական սպորտաձևի կատարմանը` նա հավելեց. «Իրանական ավանդական սպորտաձևի ցուցադրությունն այս արարողությանը շատ գեղեցիկ էր, և այս միջոցառման կազմակերպիչները շատ լավ աշխատանք կատարեցին»:

Բուլղարիայի հավաքականի ղեկավար Միրոսլավ Աբրաշևը 2007-ին Իրան կատարած ուղևորության և ընթացիկ ուղևորության փորձի մասին նույնպես ասաց. -2007-ին ես այցելեցի Իրան ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու համար և վայելեցի իսկական իսլամական մշակույթը։

Միրոսլավ Աբրաշևն ընդգծել է. -17 տարի անց մշակութային իսկության պահպանումը վկայում է իրանցիների հարուստ մշակույթի մասին։

Վիետնամի հավաքականի ղեկավար Դո Դան Բիչը նշել է, որ մանուկ հասակում լեգենդներ է լսել Իրանի մասին և իրեն զարմացրել է Սպահանի ժողովրդի մշակույթը։

Նա նշել է, որ չնայած որոշ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, այս միջոցառման անցկացումը մեծ հաջողություն էր Իրանի համար։

Սաուդյան Արաբիայի հավաքականի ղեկավար Նավաֆ Մուլհի Ա Ալարջանին նույնպես ասել է. «Իմ տեսանկյունից, Սպահանը ոչ միայն Իրանի, այլև աշխարհի բաբախող սիրտն է, և ինձ զարմացրեց այս քաղաքի գեղեցկությունները»։

Նավաֆ Մուլհի Ալարջանին նշել է, որ Սպահանի տեխնոլոգիական համալսարանը մեծ ներուժ ունի և կարողացավ այս օլիմպիադան անցկացնել որակական և քանակական բարձր մակարդակով: