Սպահանի ֆիզիկայի օլիմպիադայի օտարերկրյա մասնակիցները բարձր են գնահատել Իրանի մշակույթն ու կարողությունները
Սպահան քաղաքում Ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայի անցկացման հետ միաժամանակ, այս գիտական միջոցառմանը մասնակցած 46 երկրների ներկայացուցիչներին առիթ է ընձեռվել ծանոթանալու Իրանի մշակույթին ու կարողություններին։
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադան (IPhO2024) ավարտվեց կիրակի օրը Սպահանի տեխնոլոգիական համալսարանում։ Ըստ Pars Today-ի՝ Մեքսիկայի, Կոլումբիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Վիետնամի և Բանգլադեշի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների և եվրոպական երկրների, այդ թվում Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների մասնակցությունը Սպահանում կայացած ֆիզիկայի օլիմպիադային, աշխարհին ցույց տվեց Իրանի գիտական կենտրոնների մեծ կարողությունները։
Թաիլանդի թիմի ղեկավար Սանտի Մաենսիրին, Սպահան քաղաք կատարած իր առաջին ուղևորության մասին արտահայտվելիս, բարձր է գնահատել այս քաղաքի բնակիչների բարեկամական պահվածքը, և Իրանի հարուստ մշակույթը։
Անդրադառնալով այս օլիմպիադայի բացման արարողությանը զուրխանե փահլևանական սպորտաձևի կատարմանը` նա հավելեց. «Իրանական ավանդական սպորտաձևի ցուցադրությունն այս արարողությանը շատ գեղեցիկ էր, և այս միջոցառման կազմակերպիչները շատ լավ աշխատանք կատարեցին»:
Բուլղարիայի հավաքականի ղեկավար Միրոսլավ Աբրաշևը 2007-ին Իրան կատարած ուղևորության և ընթացիկ ուղևորության փորձի մասին նույնպես ասաց. -2007-ին ես այցելեցի Իրան ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու համար և վայելեցի իսկական իսլամական մշակույթը։
Միրոսլավ Աբրաշևն ընդգծել է. -17 տարի անց մշակութային իսկության պահպանումը վկայում է իրանցիների հարուստ մշակույթի մասին։
Վիետնամի հավաքականի ղեկավար Դո Դան Բիչը նշել է, որ մանուկ հասակում լեգենդներ է լսել Իրանի մասին և իրեն զարմացրել է Սպահանի ժողովրդի մշակույթը։
Նա նշել է, որ չնայած որոշ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին, այս միջոցառման անցկացումը մեծ հաջողություն էր Իրանի համար։
Սաուդյան Արաբիայի հավաքականի ղեկավար Նավաֆ Մուլհի Ա Ալարջանին նույնպես ասել է. «Իմ տեսանկյունից, Սպահանը ոչ միայն Իրանի, այլև աշխարհի բաբախող սիրտն է, և ինձ զարմացրեց այս քաղաքի գեղեցկությունները»։
Նավաֆ Մուլհի Ալարջանին նշել է, որ Սպահանի տեխնոլոգիական համալսարանը մեծ ներուժ ունի և կարողացավ այս օլիմպիադան անցկացնել որակական և քանակական բարձր մակարդակով: