Իրանցի մարզուհիները 12 գունեղ մեդալներ են նվաճել Ռուսաստանի կարատեի միջազգային մրցաշարում
https://parstoday.ir/hy/news/iran-i221048-Իրանցի_մարզուհիները_12_գունեղ_մեդալներ_են_նվաճել_Ռուսաստանի_կարատեի_միջազգային_մրցաշարում
Ռուսաստանում անցկացված կարատեի միջազգային մրցաշարում, Իրանի կարատեի մարզուհիները նվաճել են 12 գունեղ մեդալներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 14:28 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհիները 12 գունեղ մեդալներ են նվաճել Ռուսաստանի կարատեի միջազգային մրցաշարում

Ռուսաստանում անցկացված կարատեի միջազգային մրցաշարում, Իրանի կարատեի մարզուհիները նվաճել են 12 գունեղ մեդալներ։

Ռուսաստանում անցկացված միջազգային մրցաշարում 9 երկրից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Իրան, Ղազախստան, Ռուսաստան, Թուրքիա և Ուզբեկստան) 758 մարզիկ է մասնակցել։ Ինչպես տեղեկացնում է Parstoday-ը, Իրանի աղջիկների կարատեի թիմերը Ռուսաստանում անցկացված միջազգային մրցումներում 3 տարիքային անվանակարգերում նվաճել են 9 ոսկե և 3 բրոնզե մեդալներ։

Այս մրցումներում իրանցի 9 մարզուհիներ Սաղար Ջանդաղին, Ղազալ Ֆաթհին, Զահրա Ռեզազադեն, Էլինա Սաֆաջուն, Մահլա Սեդաղաթը, Յալդա Նաղի Բեյրանվանդը, Ֆաթեմե Զահրա Սաիդաբադին, Մեհրնգար Ահմադին և  Հանանե Սալեհին շահել են ոսկե մեդալներ:

Ռուսաստանի կարատեի միջազգային մրցաշարում բրոնզե մեդալներ են նվաճել իրանցի մարզուհիներ՝ Փարմիս Ալիփուրը, Մարիամ Գորզինը և Ֆաթեմե Բադաղը։