Իրանի կրոնագիտական ճեմարաններ. Գերմանիայում իսլամական կենտրոնների փակումը սիոնիստական և ռասիստական նախագիծ է
Parstoday - Իրանի կրոնագիտական ճեմարանների տնօրինման կենտրոնը հայտարարություն է տարածել, որ Համբուրգի մզկիթի և իսլամական կենտրոնի փակման վերաբերյալ Գերմանիայի կառավարության գործողությունը հիմնված է սիոնիստական և ռասիստական նախագծի վրա:
Գերմանիայի ոստիկանությունը հուլիսի 24-ին հարձակվել է Համբուրգի իսլամական կենտրոնի վրա, և միևնույն ժամանակ Գերմանիայի ՆԳՆ-ը մի հայտարարությամբ արգելել է իսլամական այս կենտրոնի և դրան կից կազմակերպությունների գործունեությունը։ Ըստ Parstoday-ի, Իրանի կրոնագիտական ճեմարանների տնօրինման կենտրոնը հայտարարություն է տարածել Գերմանիայում իսլամական կենտրոնների փակումից հետո։
Հայտարարության տեքստը հետևյալն է.
Գերմանիայի կառավարության կողմից որպես Համբուրգ քաղաքի փիրուզագույն գոհար՝ Համբուրգի մզկիթի և իսլամական կենտրոնի փակումը, ինչպես նաև այդ երկրում իսլամական այլ կենտրոնների փակումը հիմնված է սիոնիստական ծրագրի վրա, և հիշեցում է նացիստների ռասիստական քաղաքականության մասին:
Այս մզկիթը և պատմական կենտրոնը, որը ստեղծվել է շիա հոգևորականության կողմից ապաստան է անկախ դավանանքից բոլոր մուսուլմանների համար, և քարոզում է իսլամական վեհ իդեալներն ու կրոնների խաղաղ համակեցությունը։
Գերմանիայի կառավարությունը, որը, ինչպես և արևմտյան մյուս կառավարությունները, հավակնում է խոսքի, մտքի և կրոնի ազատությանը՝ հետևելով երկակի քաղաքականությանն ու ստանդարտներին և աշխարհի զարգացումների ու իրադարձությունների, հատկապես Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ռասիստական ու նողկալի հանցագործությունների դեմ միակողմանի դիրքորոշում որդեգրելով, անզոր վիճակում հայտնվեց իսլամական կենտրոնների ուժեղ տրամաբանության դեմ, հետևաբար միակ լուծումը համարեց խնդիրը մաքրելն ու իսլամական կենտրոնները փակելը։
Դատապարտելով գերմանական կառավարության այս արարքը՝ Իրանի կրոնագիտական ճեմարանները իսլամական երկրներին կոչ են անում պատշաճ կերպով արձագանքել և Գերմանիայի կառավարությունից պահանջել հնարավորինս շուտ հրաժարվի այս որոշումից և փոխհատուցում կատարի։
Նշենք, որ անցյալ տարի Գերմանիայի ոստիկանությունը հարձակվել էր Համբուրգի իսլամական կենտրոնի և 7 նահանգների 54 այլ կենտրոնների վրա՝ որոշ կեղծ և չհիմնավորված պնդումների հետաքննության պատրվակով։
Բանալի բառակապակցություններ՝ Համբուրգի իսլամական կենտրոնի փակում, իրանական ճեմարաններԻրանի կրոնագիտական դպրոցներ, իսլամաֆոբիա: