Իմամ Խամենեի. Այսօր Իսլամի ամենաբարձր դրոշը գտնվում է Գազայի ժողովրդի ձեռքում
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Գազայի ճնշված ժողովրդի աննախադեպ դիմադրությունը և ընդգծել. «Այսօր Իսլամի ամենաբարձր դրոշը գտնվում է պաղեստինյան ազգի և Գազայի ժողովրդի ձեռքում, և այս դիմադրության շնորհիվ հող է պատրաստվել առավել քան երբևէ իսլամի տարածման համար»։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և Պաղեստինի իսլամական ջիհադի գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալահը ժամանել են Իրան՝ մասնակցելու նախագահության 14-րդ շրջանի երդմնակալության արարողությանը։ Ըստ Parstoday-ի, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս հանդիպմանը իսլամական մտավորականների մշտական մտահոգություններից նշել է այն, թե ինչպես տարածել իսլամը և ներկայացնել իսլամական հասարակության մոդելը․ և հավելել. «Ներկայումս Իսլամի նկատմամբ հարաճուն ձգտումը ցույց է տալիս պաղեստինյան ազգի և Գազայի ժողովրդի դիմակայության վեհությունը»։
Իմամ Խամենեին ընդգծել է. «Դիմադրության վեհության և փառքի հիմնական գործոնը Գազայի ժողովուրդն է և Արևմտյան ափի բնակիչները, և մենք հույս ունենք, որ Պաղեստինի ժողովուրդը և դիմադրության ուժերը կարժանանան աստվածային օրհնությանը, օգնությանն ու աջակցությանը»:
Այս հանդիպմանը Իսմայիլ Հանիեն շնորհավորել է Իրանի նոր նախագահի ընտրությունը, վերջին ընտրությունների անցկացումը համարել իսլամական մտածողության վրա հիմնված ժողովրդավարության դրսեւորում, և անդրադառնալով Մասուդ Փեզեշքյանի հետ իր հանդիպմանը՝ ասել է. «Այս հանդիպմանը մենք ևս մեկ անգամ ականատես եղանք Պաղեստինի հարցի և դիմադրության շարժման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության լավ ու ամուր դիրքորոշմանը և պարծենում ենք այդ դիրքորոշումներով»:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը, բացատրելով Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում մարտադաշտում և քաղաքական վերջին իրավիճակը, ասաց․ «Երեկ Գազայի պատերազմի 300-րդ օրն էր, և այժմ մենք հասել ենք մի կրիտիկական ու պատմական փուլի, որտեղ Պաղեստինի ժողովուրդը և դիմադրության ուժերը պետք է հաստատեն իրենց հերոսությունն ու հաղթանակը»։
Այս հանդիպմանը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալահը շնորհավորեց Փեզեշքյանի ընտրությունը և բարձր գնահատեց նրա դիրքորոշումները ի պաշտպանություն Պաղեստինի և դիմադրության՝ ասելով , որ այսօրվա հանդիպմանը ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շաչժման առաջնորդների համատեղ ներկայությունը խորհրդանշական նշան է Պաղեստինում դիմադրության ուժերի միասնությունից, և այդ միասնության շնորհիվ տարածաշրջանում դիմադրության ճակատում ներդաշնակությունն ու համագործակցությունը լավագույն վիճակում են։