Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի երախտագիտությունը Տաջիկստանի նախագահին՝ պարսկերենի տարածմանն ուղղված քայլերի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i221086-Իրանի_Իսլամական_հեղափոխության_առաջնորդի_երախտագիտությունը_Տաջիկստանի_նախագահին_պարսկերենի_տարածմանն_ուղղված_քայլերի_համար
Իմամ Խամենեին այսօր (երեքշաբթի) առավոտյան Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը համարել է հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանի երկրների, հատկապես նույնալեզու և ընդհանուր մշակույթ, պատմություն և կրոն ունեցող երկրների հետ, և ընդգծեց. «Ինչպես նախկինում, Իրանի Իսլամական Հանրապետությունը  պատրաստ է անկեղծորեն համագործակցել Տաջիկստանի հետ տարբեր ոլորտներում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2024 14:03 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի երախտագիտությունը Տաջիկստանի նախագահին՝ պարսկերենի տարածմանն ուղղված քայլերի համար

Իմամ Խամենեին այսօր (երեքշաբթի) առավոտյան Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը համարել է հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանի երկրների, հատկապես նույնալեզու և ընդհանուր մշակույթ, պատմություն և կրոն ունեցող երկրների հետ, և ընդգծեց. «Ինչպես նախկինում, Իրանի Իսլամական Հանրապետությունը  պատրաստ է անկեղծորեն համագործակցել Տաջիկստանի հետ տարբեր ոլորտներում»։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը Տաջիկստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, բարձր գնահատելով պարոն Իմամալի Ռահմանի այցը Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը, երկու երկրների պաշտոնյաների փոխայցերը համարել է համագործակցության ընդլայնման հիմք, և ասել. «Պարսկերենը Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի կարևոր ընդհանրություններից մեկն է, և պետք է ավելի շատ համագործակցել այս լեզուն պահպանելու, ընդլայնելու և այն մեկուսացնելու որոշ փորձեր կանխելու համար»։

Ինչպես հայտնում է ParsToday-ը, Իմամ Խամենեին շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահին պարսկերենի տարածմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ հին պարսկական գիրը նույնպես կխթանվի Տաջիկստանում։

Վերջում Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է.

«Իրան-Տաջիկստան հարաբերությունների ընդլայնումն ունի նաև հակառակորդներ, որոնց դիմակայելու համար պետք է ծրագիր ունենալ»։

Այս հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը,  Իմամալի Ռահմանը, իր գոհունակությունը հայտնելով Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման համար, անդրադարձավ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ ունեցած իր բանակցություններին և ասաց․  «Ինչպես մի քանի տարի առաջ նշեցիք՝ Ձերդ Գերազանցություն, երկու երկրները բարեկամներ են, և մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները և օգտագործել Իսլամական Հանրապետության փորձն ու առաջընթացը գիտության, առողջապահության և արդյունաբերության ոլորտներում»։

Այս հանդիպմանը Տաջիկստանի նախագահը նշել է պարսկերենն այս երկրում տարածելու իր որոշ միջոցառումները։