Իրանի նորընտիր նախագահ. Իմ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի երեկոյան Իսլամական խորհրդարանում 86 երկրների պաշտոնյաների ու հյուրերի ,ինչու չէ նաև Իսլամական Հանրապետության համակարգի պատասխանատուների ներկայությամբ երդվեց պաշտպանել համակարգը և Սահմանադրությունը։
Այս արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքյանը տորագրել է երդմնագիրը և այնուհետև այն ստորագրել են Դատական իշխանության ղեկավարը և Պահապան խորհրդի քարտուղարը։
Իրանի նորընտիր նախագահը երդումից հետո իր ելույթում ասել է.-«14-րդ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է»։
Փեզեշքյանն ընդգծել է.-«Հարևան երկրները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն լարվածության և քայքայիչ մրցակցության մեջ։ Իմ գլխավորած կառավարությունը ցանկանում է ուժեղ տարածաշրջան, որտեղ բոլոր հարևան երկրները կարող են համատեղ քայլեր անել տնտեսական զարգացման, առաջընթացի և ապագա սերունդների կյանքը բարելավելու համար, տարածաշրջան, որի անվտանգությունը կապահովվի տարածաշրջանի երկրների ներկայությամբ»։
Նա հավելել է.- «Աշխարհում ոչ ոք չի ընդունում, որ Գազայում կանանց ու երեխաների դեմ պատերազմող և նրանց գլխին ռումբեր թափող ռեժիմի ղեկավարին խրախուսել։ Թվում է, թե քաղաքակրթության որոշ հավակնորդների համար մարդկանց հիմնարար իրավունքները չափվում են՝ նրանց մաշկի գույնի և կրոնի հիմամբ»։

Իրանի նորընտիր նախագահը հավելել է. -«Մենք ցանկանում ենք մի աշխարհ, որտեղ Պաղեստինի հպարտ ժողովուրդը կազատվի օկուպացիայի, ճնշումների և ցեղասպանության ճիրաններից, և ոչ մի պաղեստինցի երեխայի երազանքը թաղված չի լինի իր հայրական տան փլատակների տակ»:
Իրանի նախագահը երդմնակալության արարողության ժամանակ ասել է.-«Աշխարհին անհրաժեշտ է տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծել հզոր և խաղաղատենչ Իրանի մասնակցությամբ»:
Փեզեշքյանը հավելել է-«Աշխարհը պետք է օգտվի հզոր, խաղաղատենչ և արժանապատիվ Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծելու այս բացառիկ հնարավորությունից»:
Իրանի նախագահն ընդգծել է. -«Անկախ ճաշակից, էթնիկական պատկանելությունից, կրոնից և սեռից, մարդիկ հանդիսանում են երկրի զարգացման առանցքը»:
Ղալիբաֆ. Մենք պարտավորություն ենք ստանում աջակցել կառավարությանը
Նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է.-«Այսօր մենք բոլորս պարտավորվություն ենք ստանում կառավարությանն աջակցել առաջընթացի և հեղափոխության իդեալների իրականացման ճանապարհին»:
Ղալիբաֆը հավելել է.- «Խորհրդարանը կօգտագործի բոլոր միջոցները՝ աջակցելու կառավարությանը առաջիկա դժվարին ճանապարհին։ Այսօր Իսլամական հեղափոխության կյանքում նոր ու պանծալի ժամանակաշրջանի սկիզբ է»:
Էժեյի. Դատական իշխանությունը գործուն մասնակցություն կունենա կառավարությանն օգնելու գործում
Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Հոջաթ-օլ-Էսլամ Մոհսենի Էժեյին ևս իր ելույթում ասել է. - «Դատական իշխանությունը որտեղ անհրաժեշտ լինի գործուն մասնակցություն կունենա կառավարությանը օգնելու գործում»: