ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Նահատակ Հանիեյի հեղված արյունն անպատասխան չի մնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i221106-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակ_Նահատակ_Հանիեյի_հեղված_արյունն_անպատասխան_չի_մնալու
Ցավակցելով ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի նահատակության կապակցությամբ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Անկասկած, այս մոջահեդի հեղված մաքուր արյունն անպատասխան չի մնալու»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 31, 2024 06:10 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ Նահատակ Հանիեյի հեղված արյունն անպատասխան չի մնալու

Ցավակցելով ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի նահատակության կապակցությամբ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Անկասկած, այս մոջահեդի հեղված մաքուր արյունն անպատասխան չի մնալու»։

ԻՀՊԿ մամուլի գրասենյակն այսօր առավոտյան հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան, Թեհրանում իր կեցության վրա հարձակման հետևանքով, նահատակվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Պաղեստինի մեծ ու հպարտ ժողովրդին, ՀԱՄԱՍ-ին, պաղեստինյան Դիմադրության բոլոր խմբերին, Դիմադրության առանցքի բոլոր խմբերին և պաղեստինյան գործին աջակցող ազգերին ու երկրներին ցավակցություն է  հայտնել Հանիեյի նահատակության կապակցությամբ։

Նշելով, որ Իրանի իրավապահ մարմինները դեպքի կապակցությամբ հետաքննություն են սկսել, Քանանին հավելել է․ «Անկասկած, այս մոջահեդի մաքուր արյունն ով իր կյանքն անցկացրեց  Սիոնիստական ռեժիմի դեմ պատվաբեր պայքարում և Երուսաղեմի ազատագրման ու ճնշված պաղեստինյան ժողովրդին սիոնիստների  ճիրաններից ազատագրելու ճանապարհին, անպատասխան չի մնալու»:

Իրանի դիվանագիտական կառույցի խոսնակն ընդգծել է. «Թեհրանում Իսմայիլ Հանիեի նահատակությունը  կամրապնդի Իրանի և սիրելի Պաղեստինի ու Դիմադրության միջև խորը ու անխզելի կապը»։