Բաղերի Քանի․ Իրանը կօգտվի իր օրինական իրավունքից՝ սիոնիստներին պատժելու համար
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանության հետևանքների կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Աթաֆի հետ հեռախոսազրույցում, Ալի Բաղերի Քանին ասել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունն, անկասկած, կօգտագործի իր օրինական իրավունքը՝ պատժելու հանցագործ սիոնիստներին»:
Ալի Բաղերի Քանին բարձր է գնահատել Սիոնիստական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիյեի սպանության հարցով ԱԽ արտակարգ նիստի անցկացմանն Ալժիրի աջակցությունը, միևնույն ժամանակ կարևորելով նաև Իսլամական Համագործակցության Կազմակերպության նիստի անցկացումը՝ ռեժիմի հանցավոր արարքը դատապարտելու նպատակով։
Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Աթաֆը հեռախոսազրույցում ողջունել է ԻՀԿ արտակարգ նիստ անցկացնելու Իրանի նախաձեռնությունը և նշել, որ Ալժիրի կառավարությունն ու ժողովուրդը խստորեն դատապարտում են Իրանի հողում Սիոնիստական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեի սպանությունը և ԻԻՀ ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումը։