Իրանի ԱԳ նախարարության խոսնակ. Ահաբեկչությունը Սիոնիստական ​​ռեժիմի էության մեջ է
(last modified Mon, 05 Aug 2024 12:29:04 GMT )
Օգոստոս 05, 2024 15:59 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարության խոսնակ. Ահաբեկչությունը Սիոնիստական ​​ռեժիմի էության մեջ է

 Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել, որ Սիոնիստական ​​ռեժիմի հիմքը ահաբեկչությունն է, և նրա գոյատևումը կախված է պետական ​​ահաբեկչության մոտեցման շարունակությունից։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ «Նասեր Քանանի Չաֆին» երկուշաբթի օրը ամենշաբաթյա ասուլիսում դատապարտել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, և հավելել, որ նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն որևէ կերպ չեն խափանելու դիմադրող պաղեստինյան ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ պայքարելու Սիոնիստական ​​ռեժիմի դեմ  Սուրբ Ղուդսն ազատագրելու համար, այլև ավելի համառ է դարձնում նրանց՝ դիմադրելու վճռականությունը։

Քանանի Չաֆին Սիոնիստական ​​ռեժիմի անազնիվ արարքը՝ Թեհրանում պաղեստինյան ժողովրդի բարձրագույն քաղաքական առաջնորդին՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական հյուր լինելու ժամանակ սպանելու հարցում, համարել է միջազգային իրավունքի և օրենքների և միջազգային հանրության կողմից հարգված քաղաքական ավանդույթի կոպիտ խախտում, և ընդգծել, որ աշխարհը պետք է աջակցի ագրեսոր Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու գաղափարին։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարակուսելի է համարում իր իրավունքը իր ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, և ոչ ոք իրավունք չունի կասկածելու արկածախնդիր Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու հարցում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ անհրաժեշտ է քաղաքական և դիվանագիտական ​​գործողություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացում, որը կայացել է այնպիսի բարեկամ երկրների համագործակցությամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Ալժիրը։