Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը համալրվել են նոր թեւավոր հրթիռներով
https://parstoday.ir/hy/news/iran-i221492-Իրանի_ԻՀՊԿ_ի_ռազմածովային_ուժերը_համալրվել_են_նոր_թեւավոր_հրթիռներով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի հրամանով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը համալրվել են մեծ քանակությամբ հականավային թեւավոր հրթիռներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2024 14:41 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի հրամանով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը համալրվել են մեծ քանակությամբ հականավային թեւավոր հրթիռներով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի հայտարարության համաձայն՝ այս հրթիռներն օժտված են նոր հնարավորություններով, այդ թվում՝ մեծ պայթուցիկ ուժի մարտագլխիկով, և որ դրանց հնարավոր չէ հայտնաբերել։ Այս հրթիռները դասվում են թեւավոր հրթիռների շարքին, որոնցից յուրաքանչյուրի հարվածը մեծ վնաս է հասցնելու թշնամու էսկադրային ականակիր նավերին և նրանց խորտակման պատճառ է դառնում։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը հավելում է. «Բացի հրթիռներից, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ստացել է նաև մեծ և միջին հեռահարության հրթիռային համակարգեր, մարտական ռադիոէլեկտրոնային պատերազմի և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ծովային ռադարներ և այլ մարտական սարքավորումներ»։

 

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ 2654 համակարգերից ցուցադրվել է միայն 210-ը, և անվտանգության սկզբունքների պահպանման պատճառով հնարավոր չի եղել քողազերծել այլ ռազմավարական համակարգերը։ Այս համակարգերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ամենաարդիական զենքերն են մակերևութային և ստորջրյա  օբյեկտների դեմ:

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին ասաց․ «Մենք ցամաքով շրջապատված երկիր չենք, մենք ընդարձակ ծովային տարածքներ ունենք և եթե չկարողանանք թշնամու հետ մարտնչել ծովերի և օվկիանոսների խորքերի ցանկացած կետում, և հեռվում կանգնեցնել թշնամուն, ապա բնականաբար մենք մեր ազգային սահմաններում խնդիրներ կունենանք»։

Գեներալ Սալամին հավելեց. «Իհարկե, մենք հակամարտությունը սահմանել ենք զրոյական հեռավորությունից մինչև ծովերի ծորքերը, ինչը նշանակում է, որ մենք պետք է հնարավորություն ունենանք շփման գծերում և կետերում մարտնչել թշնամու դեմ»: