Իրանցի և ռուս նկարիչների 600 աշխատանք կներկայացվի «Բարեկամության դերը» փառատոնին
https://parstoday.ir/hy/news/iran-i221504-Իրանցի_և_ռուս_նկարիչների_600_աշխատանք_կներկայացվի_Բարեկամության_դերը_փառատոնին
2024 թվականի օգոստոսի 14-ից մեկ ամիս ժամկետով Մոսկվայի Սերգեյ Անդրիակա ջրաներկի և կերպարվեստի ակադեմիայում կկայանա «Բարեկամության դերը» նկարչական մրցույթը։ Մրցույթին կցուցադրվի իրանցի և ռուս նկարիչների 600 աշխատանք։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 11, 2024 11:18 Asia/Tehran
  • Իրանցի և ռուս նկարիչների 600 աշխատանք կներկայացվի «Բարեկամության դերը» փառատոնին

2024 թվականի օգոստոսի 14-ից մեկ ամիս ժամկետով Մոսկվայի Սերգեյ Անդրիակա ջրաներկի և կերպարվեստի ակադեմիայում կկայանա «Բարեկամության դերը» նկարչական մրցույթը։ Մրցույթին կցուցադրվի իրանցի և ռուս նկարիչների 600 աշխատանք։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Իրանի մշակութային խորհրդական Մասուդ Ահմադվանդն ասել է. «Իրանցի երիտասարդ նկարիչները իրենց աշխատանքներում պատկերել են  Ռուսաստանի մասին իրենց պատկերացումները, իսկ ռուս նկարիչները պատկերել են իրենց պատկերացրած Իրանը»։ 

Ահմադվանդը հավելել է. ««Բարեկամության դերը» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հաղթողներին կտրվեն դրամական և անկանխիկ մրցանակներ, օրինակ՝ Ռուսաստան և Իրան ճանապարհորդություն»։

Նա ասել է․ ««Բարեկամության դերը» նկարչական մրցույթը որպես Իրանի և Ռուսաստանի մշակութային փոխանակման առաջին փառատոնն է։ Ցուցահանդեսում այցելուները կտեսնեն երիտասարդ տաղանդների 200 լավագույն գործեր և ականավոր վարպետների 40 աշխատանքներ»։ 

Նրա խոսքով․ «Մոսկվայից հետո այս ցուցադրությունը կանցկացվի Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝  Սանկտ Պետերբուրգում և Կազանում, իսկ դրանից հետո Թեհրանում, Շիարզում և Սպահանում»։