Փեզեշքյան․Արևմտյան երկրների աջակցությունն Իսրայելին վտանգել է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. -Սիոնիստական ռեժիմի աննախադեպ և հակամարդկային հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը և այս ռեժիմին արևմտյան որոշ երկրների աջակցությունը հակասում են միջազգային նորմերին և խրախուսում հանցագործության շարունակումը, սպառնալով տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկուշաբթի գիշեր, Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերի հետ հեռախոսազրույցում, ասել է,- «Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի աննախադեպ և հակամարդկային հանցագործությունների, և տարածաշրջանում այս ռեժիմի ահաբեկչական գործողությունների նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը, ինչպես նաև որոշ երկրների աջակցությունը այս ռեժիմին, անպատասխանատու և միջազգային նորմերին հակասող քայլեր են,որոնք խրախուսում են Սիոնիստական ռեժիմին շարունակել իր հանցագործությունները և վտանգել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը»։
Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետից պատերազմը աշխարհի ոչ մի կետում չի բխում որևէ երկրի շահերից , նախագահ Փեզեշքյանը ագրեսորին պատժիչ պատասխանը համարել է երկրների օրինական իրավունքը և հանցագործությունն ու ագրեսիան դադարեցնելու ելքը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև ողջունելով երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավումն ու միջուկային բանակցությունների մեկնարկը, ասել է,- «Այս բանակցությունների հաջողության պայմանն է՝ երկրների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը»
Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերը նույնպես հայտարարելով նոր ժամանակաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի պատրաստակամության մասին, հույս է հայտնել, որ երկու երկրների նոր դեսպանները հնարավորինս շուտ կսկսեն իրենց առաքելությունը։