Դոկտ. Ահմադ Քազեմիի ելույթը Իրանի եւ Ռուսաստանի փորձագետների համատեղ խորհրդաժողովում
Իրանի «Կառավարման եւ քաղաքականության վերլուծական կենտրոն»-ի եւ Ռուսաստանի «Արտաքին հարաբերութունների խորհրդի վերլուծական կենտրոն»-ի փորձագետներն օգոստոսի առաջին կեսին, Թեհրանում կայացած խորհդրաժողովի շրջանակներում, քննարկել են երկու պետություններին հուզող խնդիրները կապված տարածաշրջանային նոր կարգի անցման, ինչպես նաեւ տնտեսական երթուղիներով պայմանավորված հակամարտությունների էությունը:
Մինչ այս պահը շատ բան պարզ չէ ռուս փորձագէտների ելույթների մասին, սակայն, դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտոնական կայքում հրապարակել է իր ներկայացրած ելույթի հիմնական թեզերը:
Դոկտ. Քազեմին իր ելույթի սկզբում նշել է, որ այս հանդիպումն անց է կացվում մի իրավիճակում, երբ որոշ արտատարածաշրջանային դերակատարների միջամտող քաղաքականության արդյունքում Կովկասում ու Կենտրոնական Ասիայում արեւմտյան կարգը հաստատելու կամքով, այդ էլ ներտարածաշրջանային որոշ դերակատարների համագործակցության տեսքով, աճել են տարածաշրջանի պատմական միջուկին մաս կազմող Իրանի եւ Ռուսաստանի դեմ սպառնալիքները:
Նա hավելել է, որ անխուսափելի է դարձել նաեւ Թեհրան-Մոսկվա համագործակցության անհրաժեշտությունն ու հնարավորությունների օգտագործումը ժամանակի հրատապության առումով։
Փորձագետը նշել է, որ իր ելույթի համար ընտրած խորագիրը՝ «Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության հնարավորություններն ու անհրաժեշտությունները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ տարածաշրջանային նոր կարգի անցման լույսի ներքո» խնդրի մասին hիշեցնելու համար է:
Նա անցում կատարելով Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած ժամանակաշրջան, հիշեցրել է, որ Կովկասն ու Կենտրոնական Ասիան միշտ եղել են Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության կարեւոր հարթակները, որի արդյունավետ օրինակներն են Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի դադարեցումն ու ազգային հաշտեցումը, Կասպից ծովում բազմաթիվ համագործակցության համաձայնագրերը, 1994-ի հրադադարը Ղարաբաղյան պատերազմում, Աֆղանստանից ծայրահեղականության վտարումը եւ վերջապես դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դիմակայելու փաստը:
«Սակայն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի քաղաքական եւ անվտանգային հավասարումներում նկատելի են հիմնարար փոփոխություններ, վերջին չորս տարիների ընթացքում՝ 2020 եւ 2023 թվականների երկրորդ եւ երրորդ ղարաբաղյան պատերազմների եւ ուկրաինական պատերազմի հետեւանքների ազդեցության տակ»,- ընդգծել է փորձագետը։
Արցախի մասին նա հավելել է, որ բազմաթիվ ապացոյցներ կան, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Ադրբեջանի Հանրապետության «զավթված» համարվող տարածքները վերադարձնելու ծրագրի քողի ներքո, ՆԱՏՕ-ի որոշ տերությունների եւ Անգլիայի գլխավորությամբ միջազգային նախագիծ էր՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով: «Նպատակը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արեւմտյան կարգերի հաստատումն ու այդ շրջաններից Իրանի եւ Ռուսաստանի վտարումն է։ Եւ ինչքան ավելի ենք հեռանում 2020 թվականից, Անգլիայի եւ Իսրայելի ռեժիմի վրա կենտրոնացած ՆԱՏՕ-ի շարժն ավելի ակնհայտ է դառնում՝ տարածաշրջանում Իրանին ու Ռուսաստանին թուլացնելու նպատակով»,- կարեւորել է փորձագետը:
Նա հավելել է, որ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան այն աշխարհագրական շրջաններն են, որտեղ սահմանակից են բազմաբեւեռ կարգերին աջակցող երեք կարեւոր տերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: «Հաշվի առնելով այս տարածաշրջանների աշխարհաքաղաքական, տարանցման եւ էներգետիկ հաղորդակցությունների, առեւտրային, քաղաքակրթական եւ սոցիալական կարողությունները՝ ցանկացած արեւմտյան կարգերի հաստատումը ծառայելու է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ ճգնաժամային նոր օջախների ձեւավորմանը»,- նշել է դոկտ. Քազեմին:
Հաշվի առնելով Անգլիայի եւ Իսրայելի ռեժիմի վրա կենտրոնացած արտատարածաշրջանային դերակատարների շարժը՝ Բաքու-Անկարա համագործակցության ամրացմամբ, ինչպես նաեւ 2018 թվականից այս կողմ, իր արեւմտամետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան ձեւավորումը, կարելի է հետեւյալ կերպ թվարկել տարածաշրջանում անգլօ-սիոնիստա-թուրքական ճակատի կարեւորագույն նպատակները, որոնք համարվում են ընդհանուր սպառնալիքներ՝ Իրանի եւ Ռուսաստանի համար.
– Տարածաշրջանում ոչ-ռուսական, ոչ-իրանական եւ ոչ-տեղական՝ օտարածին կարգերի հաստատում՝ հիմնված անգլօ-սաքսոնական ձեւաչափի վրայ, որը նպատակ ունի աջակցելու տարածաշրջանում բրիտանական ստեղծած պանթուրքիզմին եւ էթնիկ խռովութիւնների ծագմանը:
– Բրիտանական պանթուրանիզմի վերածումը «թուրքական աշխարհ» մոդելի՝ որպէս ճնշման լծակ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ: Ինչպես նաեւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան հավասարումներն «Թուրքական կառավարութիւնների կազմակերպութեան» միջոցով խախտելը, կամ՝ ՆԱՏՕ-ի տարածաշրջան ներխուժումն՝ ի դեմս «թուրքական ՆԱՏՕ-ի» գաղափարի:
– ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցք» դավադրության իրականացումը Հայաստանի հարավում՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվող կեղծիքի քողի տակ, որը մեկ այլ կեղծ երեւույթի՝ այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ին կապելու եւ արդյունքում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի տարանցիկ խոչընդոտներն օգտագործելու վաղեմի երազանքին է մօտենում: Միեւնույն ժամանակ Մոսկվային առաջարկելով տարանցման եւ էներգառեսուրսների փոխանցման ոլորտում տակտիկական զիջումներ։
Ջորջ Բուշ կրտսերի Վրաստան կատարած այցից եւ նրա աջակցությունից հետո, ՆԱՏՕ-ի հետ Կովկասի երկրների համագործակցությանը hաջորդեցին Հյուսիսատլանտեան դաշինքի մյուս ծրագրերն, այդ թւում՝ «Գործընկերություն հանուն խաղաղություն»-ը, կամ Եվրատլանտյան համագործակցության խորհրդին եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելը:
Դոկտ. Քազեմին հիշեցնելով հիբրիդային տակտիկական ճնշումների մասին, նշել է, որ միեւնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել նաեւ այլ ընդհանուր սպառնալիքների եւ դրանք թվարկել՝ հետեւյալ կարգով.
– Էներգետիկ հավասարումների քաղաքականացում, հիմնված՝ Իրանին ու Ռուսաստանին էներգետիկ եւ տարանցիկ ծրագրերից բացառելու վրայ (համահունչ ամերիկյան քաղաքականությանը՝ առանց Իրանի եւ Ռուսաստանի, որին հետեւում են Քլինտոնի ժամանակաշրջանից սկսած):
– Ամերիկյան «անդրկասպյան» պլանի իրականացումը եւ Կասպից ծովի հատակով էներգատարների անցկացումը եւ նախագծի բնապահպանական աղետն ու սպառնալիքները:
– ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը Կովկասի երեք երկրներում՝ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների կողքին:
– Այս նպատակներին ու շարժերին զուգահեռ Իսրայելի ռեժիմը, Իլհամ Ալիեւի կառավարության աջակցությամբ եւ Ադրբեջանի Հանրապետության սպառազինության կարիքների շուրջ 70 տոկոսը ապահովվելով, իր գործակալներին տեղակայում է այդ երկրի որոշ բազաներում, ստեղծելով տարածաշրջանային կիբերանվտանգության եւ հետախուզական կենտրոններ, Ուկրաինայի եւ տարածաշրջանի այլ երկրների հրեաներին հավաքագրում եւ բնակեցումն Ադրբեջանի Հանրապետությունում: Այսպիսով տասնյակ այլ գործողություններով՝ Բաքուն սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածելու փորձ է արվում:
«Անգլօ-սաքսոնական կարգի հիման վրա այս սպառնալիքների առաջնագծում են Բաքուն եւ Անկարան։ Փաշինյանի արեւմտյան մոտեցմանը զուգահեռ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետության պահվածքը վկայում է Բաքվի հիմնական դերի մասին այն գործընթացում, որն Արեւմուտքն անվանում է Ռուսաստանի վտարում Կովկասից։ Այս դերը Բաքվի ավանդական մոտեցման շարունակությունն է, որն արդեն իսկ դրսեւորել էր ռուս խաղաղապահների հեռացմամբ, Գաբալայի բազայում ռուսական ռազմական ներկայության դադարեցմամբ եւ տարածաշրջանում արեւմուտքանպաստ համաձայնագրերի հաստատման գործում առաջատար դիրքեր զբաղեցնելով:
Ուկրաինական պատերազմի հենց սկզբում Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած այցի ժամանակ, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ստորագրվել էր «կոալիցիա» հայտարարությունը, սակայն երկար ժամանակ չպահանջվեց, որ Ալիեւն ու Փաշինյանը միավորվեց, եւ արեւմտյան ձեւաչափով «խաղաղության բանակցությունները» փոխարինելու եկավ ռուսական ձեւաչափին:
Բաքուն արգելափակելով Լաչինի միջանցքը, 2022 թւականի սեպտեմբերին ներխուժեց հայկական տարածքներ: Կամ 2023 թւականի սեպտեմբերին՝ Ղարաբաղեան երրորդ պատերազմով, կամ Նախիջեւանի հետ հաղորդակցվելու Կալինինգրադյան մոդելը ներկայացնելով, գործնականում խախտեց «Մոսկվա-2020» պայմանագիրը եւ անհրաժեշտ առիթներ պարտադրեց Փաշինեանին՝ Մոսկվային քննադատելու եւ Հայաստանի հասարակական կարծիքը հակառուսական պահելու համար:
Իսկ Թուրքիան, ուկրաինական պատերազմի հետ միաժամանակ Մոնտրոյի պայմանագիրը կյանքի կոչելու պատրվակով, շարունակել է Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու ծրագիր՝ Սեւ ծովում նաեւ Կովկասում։
Այս զարգացումների ամբողջությունը ցույց է տալիս, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում անգլօ-սաքսոնական կարգի հաստատման կողմնակիցների եւ այն իրականացնողների համար ամենակարեւոր պատրվակը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ճանապարհի խնդիրն է։
Նման իրավիճակում Իրանը հավատարիմ է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների սկզբունքի հարգման անհրաժեշտությանը, եւ տարանցման ու էներգետիկայի ոլորտներում մրցակցության փոխարեն՝ հիշեցնում է համագործակցության անհրաժեշտության մասին, որի ապացույցն է Իրանի տարածքի օգտագործումն ավելի քան երեք տասնամյակ, եւ այդ դերը շարունակելու իր վճռակամության մասին։
Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովվելու է «Արաքսի միջանցք»-ը։ Բնականաբար, Ռուսաստանի աջակցությունն այս տարանցիկ ծրագրին արդյունավետ կը լինի բոլոր նշված սպառնալիքները չեզոքացնելու գործում։
Թուրքիայի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ մեկտեղ «Արաքսի միջանցք»-ը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային պլանի մի մասը, որը հայտնի է որպէս «Միջին միջանցք», իսկ ՆԱՏՕ-ն նախատեսում է հարվածել Իրանին՝ երեք երկրների միջեւ Հիւսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների նախագծերը խափանելով:
Այս ռազմավարության հետ մեկտեղ անհրաժեշտ է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը թվարկվող ոլորտներում.
– Կասպից ծովով ծովային եւ տրանսպորտային երթուղիների ամրապնդում՝ հատկապես Ռաշտ-Կասպյան երկաթուղու բացման եւ այս ծովը խաղաղության, բարեկամության, համագործակցության եւ բարի դրացիության ծովի վերածելու գաղափարով։
– Չինաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային գծերի ամրապնդում դեպի Կենտրոնական Ասիա եւ Իրան, իսկ Իրանից դեպի Թուրքիա, Իրաք եւ Պարսից ծոց:
-Իրանը Ռուսաստանին կապող բոլոր չորս երթուղիների ամրապնդումը հյուսիսային եւ հարավային միջանցքների տեսքով զերծ մնալ՝ միայն Ադրբեջանի Հանրապետության ուղու վրա կենտրոնանալուց, ինչը հիմնված է ԱՄՆ-ի մոտեցման վրա (Պենտագոնի սպայ Մայքըլ Դորնի ծրագիր):
– Չաջակցել կեղծ «Զանգեզուրի միջանցք» նախագծին եւ արտատարածքային միջանցքի վրա հիմնված որեւէ այլ գաղափարի, նախընտրելով Բաքվի եւ Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու երկարաժամկետ շահերը։
– Կովկասը Թել Ավիվի եւ Անկարայի զինանոցի վերածման դեմ աշխատել, ինչպես նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թուրանիզացմանը դիմակայել՝ ամրապնդելով պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ընդհանրությունները այս տարածաշրջանի բոլոր ազգերի, ներառյալ էթնիկ խմբերն ու փոքրամասնությունները, հակազդելու համար տարածաշրջանի պատմության խեղաթյուրման գործընթացին:
ՇՀԿ գործունեությունը զարգացնել որպէս տարածաշրջանում տեղական կարգի հաստատման կառուցվածքային հենասյուն, եւ տարածաշրջանում հաստատել համագործակցության ձեւաչափը՝ երկու տասնամյակ առաջ Իրանի կողմից առաջարկված 3+3 մոդելի հիման վրա:
– Կարեւորել է պետք Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում երկու երկրների համագործակցության ներուժը եւ արագացնել «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագրի» ստորագրումը Իրանի 14-րդ կառավարության սկզբնավորման ժամանակաշրջանում՝ Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների առավել ամրապնդման հույսով։