Օգոստոս 16, 2024 17:03 Asia/Tehran
  • Փեզեշքյան․Իրանի և Ինդոնեզիայի  հարաբերությունների խորացումը կհանգեցնի իսլամական աշխարհի ավելի մեծ միասնության

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ինդոնեզիայի անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ընդգծել է. -Իրանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունների խորացումը կհանգեցնի  իսլամական աշխարհի ավելի մեծ միասնության։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ  Փեզեշքյանն ուրբաթ օրը Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ  իր Ինդոնեզացի պաշտոնակից Ջոկո Վիդոդոյին ուղղված ուղերձում ընդգծել է, որ Իրանի և Ինդոնեզիայի երկու մեծ ժողովուրդների հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում կնպաստի իսլամական ումմայի ավելի մեծ միասնությանն ու համերաշխությանը և միջազգային խաղաղության ու կայունության ընդլայնմանը։

Փեզեշքյանը հույս է հայտնել, որ հաշվի առնելով  տարբեր ոլորտներում Իրանի և Ինդոնեզիայի մեծ հնարավորություններն ու կարողությունները, մենք ականատես կլինենք երկու երկրների միջև սերտ հարաբերությունների և կայուն բարեկամության  հարատևմանը։ 

Իրանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք սկսվել են 1950 թվականին, միշտ եղել են ջերմ և բարեկամական։

Պիտակ