Արաղչի. Իրանը և Ինդոնեզիան պետք է համատեղեն  Պաղեստինի անկախությանն  աջակցելու ջանքերը 
(last modified Thu, 31 Oct 2024 12:34:36 GMT )
Հոկտեմբեր 31, 2024 16:04 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը և Ինդոնեզիան պետք է համատեղեն  Պաղեստինի անկախությանն  աջակցելու ջանքերը 

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Հաշվի առնելով վերջին մեկ տարում Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններ աճը, եկել է ժամանակը, որ Թեհրանն ու Ջակարտան համախմբեն իրենց ջանքերը՝ Պաղեստինի անկախությանն ու ինքնորոշման իրավունքին աջակցելու հարցում»։ 

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունների հաստատման 75-ամյակի կապակցությամբ ուղերձում, որը հոկտեմբերի 30-ին հրապարակվել է Jakarta Post թերթում, գրել է․ «Ասիական ավանդույթների հիմամբ  ընդհանուր մշակութային ժառանգությունը, հիմնականում մուսուլման բնակչությունը, արևելյան և արևմտյան բլոկների հետ չմիավորվելու և անկախ արտաքին քաղաքականությունը, աջակցությունն ապագաղութացմանը և պաղեստինյան ժողովրդին անսասան աջակցությունը, երկար ժամանակ ամրապնդել են Իրանի և Ինդոնեզիայի ժողովուրդների  կապերը»։ 
Նշելով, որ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների վճռականությունն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կիրառած  անարդար ու միակողմանի պատժամիջոցների  հետևանքով չի թուլացել, Արաղչին հավելել է․ «Այդ խնդիրներն ավելի են ամրապնդում Իրանի ու Ինդոնզեիայի կամքը, խորացնելու իրենց հարաբերությունները, հատկապես հաշվի առնելով Իրանի քայլերն ինքնաբավության և առաջընթացի ուղղությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, նանոտեխնոլոգիան, կենսատեխնոլոգիան, միջուկային գիտությունը, ավիատիեզերական տեխնոլոգիաները»։