Իրանի ԱԳՆ խոսնակ. Ժամանակի ընթացքը ձեռնտու չէ Սիոնիստական ​​ռեժիմին և նրա կողմնակիցներին
(last modified Mon, 26 Aug 2024 12:36:09 GMT )
Օգոստոս 26, 2024 16:06 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Ժամանակի ընթացքը ձեռնտու չէ Սիոնիստական ​​ռեժիմին և նրա կողմնակիցներին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.- Չնայած իսրայելական ռեժիմի կողմնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի համապարփակ աջակցությանը, այս ռեժիմը նույնիսկ Դիմադրության սահմանափակ գործողության վերաբերյալ կորցրել է հարձակման ժամանակն ու վայրը կանխատեսելու և կանխարգելիչ ուժի կարողությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, վիրտուալ տարածքում իր անձնական էջում, անդրադառնալով ՀԱՄԱՍ շարժման շնորհավորանքի և գովասանքի ուղերձին՝ Սիոնիստական ​​ռեժիմի խորքում մի քանի կենսական և ռազմավարական թիրախների դեմ Լիբանանի Հեզբոլլահի պատասխան գործողությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին գրել է.- Հեզբոլլահի վճռական պատասխանն ապացուցեց, որ հակառակորդի հանցագործություններն անպատասխան չեն մնում։

Քանանին հավելել է. -Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը և Եմենի Անսարուլլահը, շնորհավորելով օկուպացված տարածքների խորքում Հեզբոլլահի իրականացրած գործողությունների կապակցությամբ, նշել են, որ Հոդեյդա քաղաքում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դեմ Եմենի զինված ուժերի պատասխանը նույնպես ճանապարհին է։

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը կարող է թաքցնել, խեղաթյուրել կամ գրաքննել որոշ փաստեր Արբայնի օրը Հեզբոլլահի իրականացրած գործողության վերաբերյալ, սակայն լավ գիտեն, որ առկա փաստերը չեն փոխվի, Իրանի դիվանագիտական ​​ապարատի խոսնակը գրել է. -Ռազմավարական հավասարակշռությունները հիմնարար փոփոխություններ են կրել՝ ի վնաս Սիոնիստական կեղծ ռեժիմի, իսկ այս ռեժիմի բանակի անպարտելիության միֆը վաղուց դարձել է դատարկ կարգախոս։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև վերջում ընդգծեց, որ օկուպացիոն ռեժիմը, որը միշտ ձգտել է ընդլայնել իր տարածքը այժմ պետք է ինքնապաշտպանության դիմի օկուպացված տարածքներում, և ժամանակի ընթացքը ձեռնտու չէ. Սիոնիստական ​​ռեժիմի և նրա կողմնակիցների համար։