Սեպտեմբեր 04, 2024 10:41 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Իրանն արգելեց Գյոթեի ինստիտուտի գործունեությունը

Pars Today-ը հղում անելով Tehran Times-ին հաղորդում է, որ Իրանում Գյոթեի ինստիտուտն աշխատել է ոչ միայն որպես գերմաներենի ուսուցման կենտրոն, այլ նաև երկրում Գերմանիայի մշակութային և քաղաքական միջամտության հնարավորություն։

Գյոթեի ինստիտուտը, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես գերմանական լեզվի և մշակույթի տարածման խորհրդանիշ, ըստ երևույթին հետապնդել է նաև այլ նպատակներ, որոնք շատ դեպքերում կարող են խնդիրներ առաջացնել երկրների մշակութային ու սոցիալական ոլորտներում։

Իրանում Գյոթեի ինստիտուտի փակումը բազմաթիվ արձագանքներ է ունեցել։ Որոշումը կայացվել է այն բանիւց հետո, երբ պարզվել է, որ այս հաստատությունն Իրանում զբաղվել է անօրինական գործունեությամբ և օգտվելով մշակութային և կրթական ծածկույթից, փորձելով փափուկ ազդեցություն ունենալ հասարակության վրա։

Tehran Times-ն անդրադարձել է կառույցի փակման պատճառներին՝

Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը փակվել են դատարանի վճռով

Այս ամսվա սկզբին, դատարանի վճռով, Թեհրանում փակվեցին Գյոթեի ինստիտուտի երկու մասնաճյուղեր։ Tehran Times-ի տրամադրության տակ հայտնված տեղեկատվության համաձայն՝ հաստատությունը գործել է որպես գերմանական կառավարության գաղտնի գործողությունների քող, նպատակ ունենալով ազդել Իրանի քաղաքացիների վրա և առաջ մղել Իրանում Բեռլինի քաղաքական նպատակները։

Ընդհատակյա մշակութային գործունեության ապօրինի ֆինանսավորում

Tehran Times-ը գրում է, որ Գյոթեի ինստիտուտը տարեկան կես միլիոն եվրո է ծախսում հատուկ, երբեմն էլ ընդհատակյա արվեստի խմբերին աջակցելու համար։ Աջակցությունը ցուցաբերվում է Իրանի մշակույթի նախարարության վերահսկողությունը շրջանցելով։ Կառույցը, որը պետք է վերանայի և հաստատի մշակութային ողջ բովանդակությունը մինչև դրա հրապարակումը: Իսկ ձեռք բերված փաստերը վկայում են, որ ինստիտուտի կողմից ֆինանսավորվող ծրագրերից շատերը հակասել են Իրանի մշակութային և սոցիալական արժեքներին:

Գերմանական Գյոթեի ինստիտուտի հետ կապը և նրա քաղաքական դերը

Թերթի տեղեկություններով՝ այս հաստատության բյուջեի մի մասը հատկացրել է Գյոթեի ինստիտուտը, որը պաշտոնապես ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և ունի հարյուրից ավելի մասնաճյուղեր ամբողջ աշխարհում:

Չնայած այն հանգամանքին, որ այս ինստիտուտը պնդում է, որ կապ չունի Գյոթեի ինստիտուտի հետ, Թեհրանում այս ինստիտուտի երկու մասնաճյուղերի փակման ժամանակ արձանագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ինստիտուտը կանոնավոր կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ և ցուցումներ է ստացել այնտեղի պաշտոնյաներից։

Tehran Times-ն ուսումնասիրել է մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ առնվազն 9 ֆինանսական փաստաթղթեր, որոնք վկայում են տասնյակ հազարավոր եվրոյի հասնող գումարների վճարման մասին։ Փաստաթղթերը ստորագրել են Գյոթեի լեզվի ինստիտուտի գործադիր տնօրենը և Թեհրանում Գերմանիայի դեսպանը։

Անօրինական կրթաթոշակների տրամադրում իրանցի ուսանողներին

Գյոթեի լեզվի ինստիտուտն ապօրինի կրթաթոշակներ է տրամադրում որոշ մարդկանց՝ Գերմանիա ներգաղթելու համար՝ դուրս գալով իր գործունեության շրջանակներից: Ներգաղթած այս ուսանողները հաճախ ճանաչվում են իրենց մասնագիտական կամ ակադեմիական ոլորտների լավագույններ։

Անօրինական գործունեության և արևմտյան շահերն ապահովելու նպատակով ցանցերի ստեղծում

Թերթը գրում է, որ որոշ մարդիկ, ում հետ Գյոթեի ինստիտուտը մտերիմ հարաբերություններ է ունեցել, ներգրավվել են այն ցանցերի աշխատանքի մեջ, որոնց նպատակը եղել է Գերմանիայի և Արևմուտքի շահերին ծառայող անօրինական գործունեություն կամ նախագծեր իրականացնելը։

Tehran Times-ը գրել է, որ ապագայում կբացահայտի այս ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություններ։

Հարկերից խուսափելը և անհրաժեշտ թույլտվությունների բացակայությունը

Թերթը պարզել է, որ 1995 թվականից Գյոթեի ինստիտուտը Իրանում գործունեություն է ծավալել առանց անհրաժեշտ թույլտվությունների։ Այսինքն՝  ինստիտուտը խուսափել է հարկ վճարել տարեկան 10 հազար ուսանողներից ստացած եկամուտներից: Ըստ այս թերթի տվյալների՝ Գյոթեի ինստիտուտը 2022 թվականին ունեցել է 400 միլիարդ ֆինանսական հաշվեկշիռ։

Գերմանիայի արձագանքը Գյոթեի ինստիտուտի փակմանը և Համբուրգի իսլամական կենտրոնների վրա հարձակմանը

Իրազեկ աղբյուրը Tehran Times-ին ասել է, որ Գյոթեի ինստիտուտը որպես ազդեցության կենտրոն փակելը դժվարություններ է ստեղծել Գերմանիայի համար և դիտարկվել է որպես պատասխան քայլ՝ Համբուրգում իսլամական կենտրոնի փակմանը։

Հիշեցնենք, որ անցած ամիս գերմանական ոստիկանությունը հանկարծակի և առանց թույլտվության գրոհել է 53 կառույց, որոնք կապված են եղել Համբուրգի իսլամական կենտրոնի՝ Գերմանիայի ամենամեծ շիական կենտրոնի հետ։ Առկա են ապացույցներ, որ այդ գործողությունն իրականացվել է Գերմանիայում իսրայելական լոբբիի ճնշման արդյունքում։

Թեհրանում Գերմանիայի դեսպանատան ոչ դիվանագիտական պահվածքը

Իրանում Գյոթեի ինստիտուտի փակվելուց հետո, Թեհրանում Գերմանիայի դեսպանատունը ոչ դիվանագիտական ու տարօրինակ քայլ է  արել՝ Instagram-ում հրապարակելով այդ մասին կարծիք հայտնած օգտատերերի թվիթները, որոնք ծաղրել են Իրանի իրավական գործողությունները։

 

 

 

Պիտակ