ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան. ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, Կիևին զենք տրամադրելով, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/iran-i222584-ՄԱԿ_ում_ԻԻՀ_դեսպան._ԱՄՆ_ն_ու_նրա_դաշնակիցները_Կիևին_զենք_տրամադրելով_երկարացրել_են_պատերազմն_Ուկրաինայում
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է․ «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն կարող թաքցնել այն անհերքելի փաստը, որ առաջադեմ զենք ուղարկելով Կիև, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում և վնաս հասցրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 06:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան. ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, Կիևին զենք տրամադրելով, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է․ «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն կարող թաքցնել այն անհերքելի փաստը, որ առաջադեմ զենք ուղարկելով Կիև, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում և վնաս հասցրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ նախագահին ուղղված նամակում, հերքելով ուկրաինական պատերազմում Թեհրանի դերակատարության վերաբերյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի  անհիմն մեղադրանքները, Ամիր Սաիդ Իրավանին նշել է․ «Ցանկացած պնդում, թե Իրանը զենք է վաճառում Ռուսաստանին  կամ խախտում է միջազգային պարտավորությունները, անհիմն է»։

Իրավանին նշել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ի պնդումների, այդ երկիրը տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության հիմնական աջակիցն ու խթանողն է և Իսրայելի ռեժիմի՝ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական ռեժիմի աջակիցների շարքում  առաջին տեղում է։

Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի անտարբերության և Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով։

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան ակտիվացրել է ԱԹՍ-ներով հարձակումները, հատկապես ՌԴ Կուրսկ երկրամաս ներթափանցելուց հետո։