Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i222616-Տարածաշրջանում_սահմանների_փոփոխությունը_մեզ_համար_կարմիր_գիծ_է_Իրանի_ԱԳ_նախարար
Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 18:07 Asia/Tehran
  • Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար

Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է։

Այս մասին իր X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։

Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է նա:

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար:

Ադրբեջանաի ԶԼՄ-ները օրերս հաղորդել են , որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ողջունել է Իրանի հետ վիճելի միջանցքի, այն է Զանգեզուրի՝ այսպես կոչված  միջանցքի,  ստեղծումը։

Այս լուրը հրապարակվել է այն դեպքում, երբ Իրանը բազմիցս իր լուրջ անհամաձայնությունն է հայտնել այդ միջանցքի ստեղծման կամ ցանկացած որոշման կապակցությամբ,որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզների փոփոխության։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հստակորեն իր անհամաձայնությունը հայտնեց այս միջանցքի ստեղծման կապակցությամբ և Փաշինյանը ևս ասաց, որ Հայաստանը թույլ չի տա, որ նման միջանցք անցնի իր տարածքով։