Մեկնաբանություն- Հարևանների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ տարածաշրջանի սահմանների վերագծումը Իրանի կարմիր գիծն է
Սահաբ- Հակադարձելով «Զանգեզուր»-ի վիճելի միջանցքի ստեղծման մասին Ռուսաստանի նախագահին վերագրվող հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. -Հարևանների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Ադրբեջանի ԶԼՄ-ները վերջերս հայտարարեցին որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է Իրանի հետ վիճելի միջանցքի՝ «Զանգեզուրի» ստեղծումը։
Այս լուրը հրապարակվում է այն պայմաններում, երբ Իրանը բազմիցս հայտարարել է, որ խիստ դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզների փոփոխության։
Զանգեզուրի միջանցքի բացումը նշանակում է փակել դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը 15-ից կրճատում է 14-ի:
Այս կապակցությամբ, ընդգծելով տարածաշրջանային կայունությունը՝ որպես Իրանի ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում գրել է՝ Իրանի սահմանների շրջակայքում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կամ տարածքային սպառնալիք Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հայտարարել է.- Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը, և մեր հարևանների տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում անընդունելի է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակ հայտարարեց, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Փաշինյանը ևս ընդգծեց, որ Երևանը թույլ չի տա, որ նման միջանցք անցնի Հայաստանի տարածքով։
Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած վերջին այցից հետո, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին դիրքորոշման հայտարարումը հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության երթուղու վերաբերյալ, տեղի է ունեցալ այն պայմաններում, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնատարների հետ տարբեր հանդիպումներում, Իրանի բարձրաստիճան պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ Թեհրանը դեմ է իր սահմաններում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն առաջացնող այդ միջանցքի ստեղծմանը։ Ռուսաստանի այս դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ավելի է սրվել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Նա ասել է, որ Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Հայաստանի Սյունիքի տարածքով Ադրբեջանը կապել Նախիջեւանին, եւ այդ հարցը կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակներում։
«Զանգեզուր»-ի միջանցքի ստեղծման մասին Ռուսաստանի պաշտոնատարները հայտարարություն են արել այն դեպքում, երբ իրենք Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ դիրքորոշման մասին, և գիտեն որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Նախիջևանն Ադրբեջանին կապող Զանգեզուրի և այլ ցանկացած միջանցքի ստեղծմանը։
Սա այն դեպքում, երբ Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձը փոխանցելու համար, և ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում Ռուսաստանի դեսպան՝ Ալեքսեյ Դեդովին կանչել է ԱԳՆ և նրան է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության բողոքը, ասելով, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգումը երաշխավորում են կայուն խաղաղությունը և ենթահող են ստեղծում Կովկասում տարածաշրջանային համագործակցության համար։
Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից, եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս, ուրիշների հաշվին հակամարտությունների նոր ճակատ առաջացնելով, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով և անվտանգ չի լինի։
Չնայած այս ամենին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոլորեցնող հայտարարություններով բազմիցս ասել է, որ «Հայաստանի կառավարությունը պետք է հստակ ժամկետ նշի «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, այլապես Բաքուն ուժով ցամաքային միջանցք կբացի, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի տարածքով միանա Նախիջեւանին։ Մինչդեռ Երեւանի պետական պաշտոնյաները մշտապես բացասաբար են արձագանքել Ադրբեջանի նախագահի պնդումներին։
Միաժամանակ, պետք է ասել, որ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ադրբեջանին նոր տարածքներ զիջելով, Հայաստանն ավելի շատ սահմանափակումների առջև կկանգնի տարածաշրջանում։ Փաստորեն, Հայաստանը, որն իր ներկայիս տարածքներով կառուցողական հարաբերություններ ունի տարածաշրջանի այլ անկախ երկրների հետ, Ադրբեջանին միջանցք տրամադրելով գործնականում Իրանի հետ սահմանները կհանձնի Ադրբեջանին, իսկ դա մեծապես կվնասի Երեւանի ազգային շահերին։