Պարալիմպիկ խաղերում իրանցի մարզիկների նվաճած մեդալների թիվը հասել է 22-ի
https://parstoday.ir/hy/news/iran-i222668-Պարալիմպիկ_խաղերում_իրանցի_մարզիկների_նվաճած_մեդալների_թիվը_հասել_է_22_ի
2024 Փարիզի պարալիմպիկ խաղերի 9-րդ օրվա ավարտին Իրանի մեդալների թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ 6 ոսկե, 10 արծաթե և 6 բրոնզե։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2024 05:54 Asia/Tehran

2024 Փարիզի պարալիմպիկ խաղերի 9-րդ օրվա ավարտին Իրանի մեդալների թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ 6 ոսկե, 10 արծաթե և 6 բրոնզե։

Խաղերի 9-րդ օրն իրանցի մարզիկները նվաճել են 3 մեդալ։ Ծանրամարտիկ Ռոհոլլահ Ռոստամին, վազորդ Յասին Խոսրավին և նստած վոլեյբոլի Իրանի ազգային հավաքականն արժանացել են մեկական ոսկե մեդալի։ 

Մեդալների այս թվով, Իրանը մեդալների աղյուսակում բարձրացել է 10 աստիճանով, զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում Չինաստանն է՝ 83 ոսկե մեդալով։ Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Բրիտանիան և ԱՄՆ-ն։