Ռեկորդ է սահմանվել 263 կգ-ով / Իրանցի մարզիկը՝ աշխարհի ամենաուժեղ ծանրորդը
https://parstoday.ir/hy/news/iran-i222774-Ռեկորդ_է_սահմանվել_263_կգ_ով_Իրանցի_մարզիկը_աշխարհի_ամենաուժեղ_ծանրորդը
Փարիզում ընթացող պարալիմպիկ խաղերի վերջին օրը 107+ կգ քաշային կարգում Իրանի քարավանը հերթական ոսկե մեդալը նվաճեց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 13:47 Asia/Tehran

Փարիզում ընթացող պարալիմպիկ խաղերի վերջին օրը 107+ կգ քաշային կարգում Իրանի քարավանը հերթական ոսկե մեդալը նվաճեց։

2024 թվականի Փարիզի պարալիմպիկ խաղերի 11-րդ օրը Լա Շապել Արենայում անցկացվեց պարծանրամարտի մրցումները։ Ըստ Parstoday-ի հաղորդման, Իրանի ազգային հավաքականի 107+ կգ քաշային «Ահմադ Ամինզադեն» իր առաջին փորձի ընթացքում կարողացավ հաղթել 253 կգ-ը և իր մրցակիցների հետ 13 կգ-ի տարբերությանբ զբաղեցրեց առաջին տեղը։

Նա երկրորդ քայլում ընտրեց 258 կգ  քաշային կարգը և կրկին հաղթեց:

Ամինզադեն առաջին անգամ գտնվելով Պարալիմպիկ խաղերում իր 3-րդ քայլում երեք սպիտակ լույս ստացավ մրցավարներից և վճռվեց նրա ոսկե մեդալը՝ դիմակայելով 263 կգ քաշային կարգին։ Այս կերպ Ամինզադեն 263 կգ ռեկորդով նվաճեց առաջնությունը և ճանաչվեց Իրանի քարավանի ութերորդ ոսկե մեդալակիրը։

Երկրորդ և երրորդ տեղերում են Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար 251 և 250 կգ-ով։

Նվաճելով այս մեդալը՝ Փարիզի պարալիմպիկ խաղերը պաշտոնապես ավարտվեցին և Իրանի քարավանը նվաճեց 8 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալներ և ընդհանուր 25 մեդալով զբաղեցրեց 14-րդ տեղը։