Սեպտեմբեր 13, 2024 17:29 Asia/Tehran
  • Վիեննայում Իրանի դեսպան. Իրանը կառուցողական փոխգործակցության կողմնակից է

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը մշտապես հանդես է եկել կառուցողական փոխգործակցության ցանկությամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Իրանի NPT անվտանգության համաձայնագիրը» թեմայով հանդիպմանն  անդրադառնալով նախորդ նիստում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած հակաիրանական բանաձևին Կառավարիչների խորհրդի անհամաձայնությանը, Մոհսեն Նազիրին ասել է․ «Չնայած Եվրոեռյակի սադրիչ գործողություններին և բանաձևի ընդունմանն Իրանը շարունակեց Համապարփակ անվտանգության համաձայնագրի իրականացումը  և  փոխգործակցությունը Գործակալության հետ»:

Նախազգուշացնելով չմտածված քայլերի հետևանքների կապակցությամբ, Նազիրին ասել է․ «Թեև Իրանը խոսքով ու գործով ցույց է տվել գործակալության հետ կառուցողական փոխգործակցության իր ցանկությունը, մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած չմտածված դիրքորոշման և գործողության»:

Անդրադառնալով ԻԻՀ նախագահի և ՄԱԳԱՏէ-ի գլխավոր տնօրենի վերջին նամակագրությանը, Նազիրին ասել է․ «Հուսով ենք, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի մնացած խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության և առաջ շարժվելու համար և կծառայի Գործակալության կանոնադրությամբ սահմանված նպատակներին»:

Նա հավելել է․ «Ինչ վերաբերում է 2023 թվականի մարտի 4-ի համատեղ հայտարարությանը, Իրանը գործակալությանը թույլ է տվել իր միջուկային օբյեկտներում տեղադրել ինը տեսախցիկ և երկու հարստացման մոնիտորինգի սարք (EMD)։ Եվ Կառավարիչների խորհուրդը պետք է հաստատի Գործակալության հետ փոխադարձ համագործակցության առաջընթացը»։

Պիտակ