Իրանի «Չամրան 1» հետազոտական ​​արբանյակի հաջող արձակումը եւ առաջին ազդանշանի ստացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i222996-Իրանի_Չամրան_1_հետազոտական_արբանյակի_հաջող_արձակումը_եւ_առաջին_ազդանշանի_ստացումը
Իրանի «Չամրան 1» արբանյակը,որն այսօր առավոտյան (շաբաթ) արձակվել է «Ղաեմ 100» արբանյակակրի միջոցով և հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել 550 կիլոմետր բարձրության վրա, ուղարկել է իր առաջին ազդանշանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2024 14:20 Asia/Tehran

Իրանի «Չամրան 1» արբանյակը,որն այսօր առավոտյան (շաբաթ) արձակվել է «Ղաեմ 100» արբանյակակրի միջոցով և հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել 550 կիլոմետր բարձրության վրա, ուղարկել է իր առաջին ազդանշանները։

«Չամրան 1» հետազոտական ​​արբանյակը նախագծվել և կառուցվել է Իրանի էլեկտրոնային արդյունաբերության (Iran Electronics Industries) տիեզերական խմբի  կողմից,և Ավիատիեզերական հետազոտությունների ինստիտուտի և գիտելիքահենք մասնավոր ընկերությունների համագործակցությամբ ու մասնակցությամբ։

Մոտ 60 կիլոգրամ կշռող այս արբանյակի հիմնական առաքելությունն է ապարատային և ծրագրային համակարգերի փորձարկումը՝  բարձրության վրա ուղեծրային մանևրների տեխնոլոգիան ապացուցելու համար։

 

 

Տիեզերական համակարգերում սառը գազի շարժիչ ենթահամակարգի գնահատումը և նավիգացիոն և իրավիճակի վերահսկման ենթահամակարգերի  գործունեությունը  «Չամրան1»  արբանյակի առաքելություններից են:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի մասնագետների նախագծած ու պատրաստած «Ղաեմ-100» պինդ վառելիքով աշխատող  արբանյակակիրը իր երկրորդ ուղեծրային թռիչքի ընթացքում հաջողությամբ ուղեծիր է ուղարկել «Չամրան-1» արբանյակը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարին և կապի նախարարին ուղղված ուղերձում շնորհավորել է «Չամրան1»  հետազոտական ​​արբանյակի հաջող արձակման կապակցությամբ։