Մեկնաբանություն- «Չամրան 1» հետազոտական արբանյակը՝ Իրանի նոր ձեռքբերումը տիեզերական արդյունաբերության ոլորտում
Իրանի տիեզերական արդյունաբերության գիտնականներն այսօր (շաբաթ) իրենց նոր հաջողության շրջանակներում «Չամրան-1» արբանյակն ուղարկել են երկրից 550 կմ հեռավորության վրա գտնվող ուղեծիր՝ «Ղաեմ-100» արբանյակակրի միջոցով:
2024 թվականի հունվարի 20-ին «Սորայա» հետազոտական արբանյակի՝ դեպի տիեզերք հաջող արձակմամբ, նոր ռեկորդ է սահմանվել արձակման բարձրության հարցում (երկրի 750 կմ-ի ուղեծիր): Հետազոտական այս արբանյակն այն թեթև արբանյակների շարքից է, որոնք ամբողջությամբ կառուցվել են Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի իրանցի փորձագետների կողմից։ Սորայան տիեզերք է արձակվել «Ղաեմ 100» արբանյակային կրիչի միջոցով, որը կառուցվել է Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի կողմից։ Այս արբանյակի քաշը մոտ 50 կգ է, իսկ չափսերը՝ մեկ քառակուսի մետրից պակաս:
Պինդ վառելիքով աշխատող «Ղաեմ 100» արբանյակակիրը, որը նախագծվել և կառուցվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի փորձագետների կողմից, իր երկրորդ ուղեծրային գործողության ընթացքում կարողացել է հաջողությամբ ավարտել «Chamran 1» արբանյակը ուղեծրում տեղակայելու իր գործողությունը:
Տիեզերական արդյունաբերությունը համարվում է ցանկացած երկրի հզորության տարրերից մեկը, և վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում. Իրանի համապարփակ գիտական քարտեզում օդատիեզերական ոլորտը համարվում է երկրի զարգացման տեխնոլոգիայի առանցքային ոլորտներից մեկը և նույնիսկ որպես նոր տեխնոլոգիաների առաջատարը։
Հաշվի առնելով արբանյակների կարևոր դերը ներկա դարաշրջանի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հեռահաղորդակցության և կապի, հետախուզման, լրտեսության, բնապահպանության և բազմաթիվ այլ կիրառություններում, Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ վճռականություն ունի զարգացնելու իր տիեզերական ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները, և այս առումով մեծ առաջընթաց է գրանցել։
Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների տիեզերական ծրագրերի միջև տարբերությունն այն է, որ Իրանը հիմնված է իր ներքին կարողությունների վրա և օգտվել է իր ներքին ու տեղական տեխնոլոգիաներից:
Իրանցի փորձագետների պլանավորման և ջանքերի արդյունքում այժմ Իսլամական Հանրապետությունը հեռահաղորդակցության և պատկերահանման տեսակի արբանյակների ոլորտում հասել է կարողությունների այնպիսի մակարդակի, որ այլևս օտարերկրացիների կարիքը չունի և կարողացել է բավարարել այդ ոլորտում երկրի կարիքները և ներառված է այն 10 երկրներ շարքում, որոնք ունեն արբանյակներ պատրաստելու տեխնոլոգիա. Իրանն արբանյակային կրիչների նախագծման և կառուցման ոլորտում հասել է այնպիսի կարողությունների, որ արբանյակներ արձակելու համար իրեն այլևս պետք չեն օտարերկրյա պետությունները:
Սա այն դեպքում, երբ վերջին չորս տասնամյակներում Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները բոլոր տեսակի միակողմանի և անօրինական պատժամիջոցներով, ինչպես նաև քաղաքական ճնշում գործադրելով միշտ փորձել են կանխել Իրանի առաջընթացը, այդ թվում գիտական ոլորտներում: Այդ իսկ պատճառով, Իրանի վերջին հաջողությունները «Չամրան-1» արբանյակի արձակման հարցում պատժամիջոցների տակ գտնվող Իրանի գիտական և տիեզերական նվաճումների ևս մեկ վկայություն է:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին «Չամրան 1» արբանյակի հաջող արձակումից հետո հայտարարեց, որ այս մեծ և հոյակապ ձեռքբերումը ցույց տվեց, որ այս երկրի խիզախ զավակներն ու գիտնականները միջազգային լայնածավալ և ճնշող պատժամիջոցների մթնոլորտը հաղթահարելու և «ուժեղ Իրանի» զարգացման պահանջներն ու կարիքները բավարարելու հարցում Իսլամական հեղափոխության իմաստուն, հեռատես և մեծահարգ առաջնորդ, գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլա Խամենեի առաջնորդության ներքո, ոչ մի պահ չեն զլացել և ի փառս ազգի ու իսլամական երկրի, օր ու գիշեր վճռականորեն ջանքեր են գործադրել ջիհադի դաշտում երկրի առաջընթացի հարցում հաճելի տեսարաններ կերտելու համար։