Իրանում Շոյգուն հանդիպել է նախագահ Փեզեշքիանի հետ և փոխանցել Պուտինի ուղերձը
https://parstoday.ir/hy/news/iran-i223156-Իրանում_Շոյգուն_հանդիպել_է_նախագահ_Փեզեշքիանի_հետ_և_փոխանցել_Պուտինի_ուղերձը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրան չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 16:56 Asia/Tehran
  • Իրանում Շոյգուն հանդիպել է նախագահ Փեզեշքիանի հետ և փոխանցել Պուտինի ուղերձը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրան չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել էր իր իրանցի գործընկեր Ալի Ահմադիանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել դեպի Ադրբեջան տանող տրանսպորտային ուղիների և միջանցքների նկատմամբ Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը: