Սեպտեմբեր 19, 2024 10:13 Asia/Tehran
  • Թեհրանում մենկարկել է  Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը

Թեհրանում մեկնարկել է «Իսլամական համագործակցությունն ընդհանուր արժեքների հասնելու նպատակով՝ պաղեստինյան հիմնախնդրի շեշտադրմամբ» թեմայով իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովը։

Iran Press գործակալության փոխանցմամբ՝ համաժողովին ներկա են ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը և երկու հազար 500 հյուրեր՝ քաղաքական ու առզմական ոլորտի պոշտոնյաներ,  ինչպես նաև իսլամական երկրների  մտավորականներ։

Համաժողովի վեբինարները մեկնարկել են  սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 22-ը։

16 վեբինարների ընթացքում, որոնք նախատեսված են 15 հոգու համար,  ելույթներ կունենան ավելի  քան 230 կրոնագետներ և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

9 վեբինարների ընթացքում ելույթ կունենա 144 օտարերկրյա գիտնական և մտավորական 36 երկրից, իսկ 6 վեբինարների ընթացքում՝ 90 գիտնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչ։

Համաժողովի քարտուղարությանը ներկայացվել է ավելի քան 313 հոդված, որոնցից 44-ը 17 արտասահմանյան երկրներից։ Համաժողովի շրջանակներում լույս կտեսնի հոդվածների ամփոփ գրքույկը։ Այս տարվա համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև իսլամական աշխարհի միասնության թեմայով 12 գրքերի շնորհանդեսը։

 

Պիտակ