Ընդգծվել է Թեհրանի ու Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը
(last modified Thu, 19 Sep 2024 09:15:37 GMT )
Սեպտեմբեր 19, 2024 12:45 Asia/Tehran
  • Ընդգծվել է Թեհրանի ու Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահն ընդունել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու այս երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Մոսկվան ընդունել է  Թեհրանի առաջարկը, որը համաձայնեցվել է շահագրգիռ դաշնային կառավարական կազմակերպությունների հետ։

Սեպտեմբերի 17-ին, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար  Սերգեյ Շոյգուի  հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն անդրադարձավ երկու երկրների կառուցողական հարաբերություններին և հայտարարեց, որ Իրանի 14-րդ կառավարության   գործողություններն ուղղված են Մոսկվայի հետ հարաբերությունների մակարդակի բարելավմանը։

Սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման շրջանակում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն  աջակցում է Իրանի տրանսպորտային ուղիներին։

Վերջին տարիներին Իրանը և Ռուսաստանը լայնածավալ համագործակցություն են ունեցել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգության, և երկու երկրների համագործակցության գործընթացը արագացել է։