Իրանի նախագահը Թեհրանում տեսակցել է Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության տուժածներին
Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ներկա գտնվելով Թեհրանի հիվանդանոցներից մեկում, այցելել է Սիոնիստական ռեժիմի վերջին ահաբեկչության հետեւանքով տուժած և Իրան տեղափոխված վիրավորներին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը ուրբաթ օրը այցելել է Թեհրանի ակնաբուժական հիվանդանոցներից մեկը և տեսակցել Լիբանանում Սիոնիստական ռեժիմի վերջին ահաբեկչությունից տուժած մի շարք վիրավորներին, ովքեր բուժման նպատակով տեղափոխվել են Իրանի Իսլամական Հանրապետություն, և Հիվանդանոցի պատասխանատուների բացատրություններով տեղեկացել է նրանց բուժման հետ կապված վերջին գործողությունների ու ընթացքի մասին։
Այս տեսակցության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին ուղեկցել է նաև Լիբանանի դեսպանը՝ բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։
Միևնույն ժամանակ, Միջազգային Կարմիր Խաչի տարածաշրջանային ղեկավարը, բարձր գնահատելով Իրանի ծառայությունները Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին, ասել է, որ Իրանի Կարմիր մահիկի քայլը արժանապատվության է բերում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպություններին։
Երեքշաբթի և չորեքշաբթի (սեպտեմբերի 17-ին և 18-ին) Սիոնիստական ռեժիմը հանցավոր գործողությամբ Լիբանանում պայթեցրել է մի շարք հաղորդագրություններ ընդունող սարքեր (փեյջեր), և այդ պայթյունների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում, հատկապես Բեյրութում, զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ մի աղջնակ և վիրավորվել ավելի քան երեք հազար մարդ։