Իրանի Թաբաս անապատի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան ատսնյակ զոհեր
https://parstoday.ir/hy/news/iran-i223330-Իրանի_Թաբաս_անապատի_ածխահանքում_տեղի_ունեցած_պայթյունի_հետևանքով_կան_ատսնյակ_զոհեր
Իրանի Թաբաս անապատի ածխահանքում գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ։ Ավվելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած։
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 06:46 Asia/Tehran

Իրանի Թաբաս անապատի ածխահանքում գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ։ Ավվելի քան 20 մարդ համարվում է անհետ կորած։

Հարավային Խորասան  նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` պայմանավորված այն տարածքի խորությամբ, որտեղ տեղի է ունեցել վթարը և պայթյունը, զոհերի թիվը կարող է աճել։ 

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, ցավակցելով զոհերի ընտանիքներին, ասել է. «Զրուցել եմ ՆԳ, Առողջապահության, ինչպես նաև Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարների հետ. Մենք ամեն ինչ կանենք այս  սիրելիների խնդիրները լուծելու համար»։

Նա նշել է․ «Արդյունաբերության նախարարի հետ զրույցում ընդգծել եմ, որ այս միջադեպը պետք է դաս դառնա, որպեսզի հանքերում ներդրվեն համապատասխան համակարգեր և կանխվի  նման դեպքերի կրկնությունը»։