Սեպտեմբեր 24, 2024 16:00 Asia/Tehran
  • Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. Փեզեշքյան

Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում, այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Պեզեշքյանը. հաղորդում է NBC հեռուստաալիքը։

«Մենք պատերազմ չենք ուզում:  Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորից ավելի լավ գիտենք, որ եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսվի, դա ոչ ոքի օգուտ չի բերի: Իսրայելն է, որ ձգտում է ավելի մեծ հակամարտություն ստեղծել»,- ասել է Իրանի նախագահը:

Փեզեշքյանը նաև մատնանշել է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների երկակի ստանդարտները, որոնք անտեսում են Գազայի հատվածում «իսրայելական վայրագությունները»։

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ՝ անկլավում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Մենք ցանկանում ենք շարժվել դեպի ավելի խաղաղ, ավելի կայուն աշխարհ՝ մեր քաղաքացիների և ամբողջ աշխարհի քաղաքացիների համար: Մենք պատերազմ չենք փնտրում, բայց մենք պաշտպանվելու ենք», – ասել է Զարիֆը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է ունեցել Փեզեշքյանի հետ, որտեղ նշել է Թեհրանի կարևոր դերը Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիայի հասնելու գործում։

 

Պիտակ