Փեզեշքյան․ Իսրայելը գաղտնի և բացահայտ աջակցել է ԻԼԻՊ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i223460-Փեզեշքյան_Իսրայելը_գաղտնի_և_բացահայտ_աջակցել_է_ԻԼԻՊ_ին
ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանը պատրաստ է արդյունավետ և հավասար հարաբերություններ ունենալ աշխարհի երկրների և իր հարևանների հետ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու համար»։
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 06:39 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանը պատրաստ է արդյունավետ և հավասար հարաբերություններ ունենալ աշխարհի երկրների և իր հարևանների հետ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու համար»։

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Մասուդ Փեզեշքյանը քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, նշելով․ «Իրանն ու աշխարհի երկրները ՀԳՀԾ-ին հասան հնարավորությունների վրա հիմնված մոտեցմամբ։ Թեհրանը համաձայնեց, որ իր միջուկային օբեյկտներում իրականացվի մոնիտորինգի ամենաբարձր մակարդակը՝ իր իրավունքները ճանաչելու և պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Սակայն Դոնալդ Թրամփի ոոշմամբ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը քաղաքական ասպարեզում սպառնալիքի, իսկ տնտեսական ասպարեզում՝ ուժի գործադրման վկայություն  էր»։

Նշելով, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստաանձնած իր պարտավորությունբներին, ինչը հաստատել է նաև ՄԱԳԱՏԷ-ն, Փեզեշքյանը հավելել է, որ Թեհրանը պատարստ է համագործակցել համաձայնագրի մյուս կողմերի հետ, և եթե նրանք բարեխճորեն ու ամբողջությամբ կատարեն իրենց պարտավորությունները, հնարավոր է երկխոսություն նաև  այլ հարցերի շուրջ։
 

Դիմելով ամերիկացիներին, ԻԻՀ նախագահն ասել է․


 «Իրանը չէ, որ ռազմաբազա է կառուցել ձեր սահմանների կողքին։ Իրանը չէ, որ պատժամիջոցներ է կիրառել ձեր երկրի վրա և խոչընդոտել աշխարհի հետ ձեր առևտրային հարաբերություններին։ Իրանը չէ, որ խանգարում է ձեզ հասանելիություն ունենալ առողջապահական ծառայություններին։  Իրանը չէ, որ արգելափակել է ձեր մուտքը աշխարհի բանկային և դրամավարկային համակարգ։ Ոչ թե Իրանը սպանեց ձեր բանակի սպաներին, այլ ԱՄՆ-ն Բաղդադի օդանավակայանում սպանեց Իրանի ամենասիրելի ռազմական հրամանատարին»:

Նշելով, որ պատժամիջոցները կործանարար ու անմարդկային զենք են, որոնց միջոցով փորձ է արվում կաթվածահար անել տվյալ երկրի տնտեսությունն ԻԻՀ նախագահն ասել է․ «Կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների հասանելիության բացակայությունը պատժամիջոցների ամենացավալի հետևանքներից է, որը վտանգում է հազարավոր անմեղ մարդկանց կյանքը։ Սա ոչ միայն մարդու իրավունքների բացահայտ խախտում է, այլև հանցագործություն՝ մարդկության դեմ»։
 

Խոսելով Արևմտյան Ասիայում Իսրայելի հանցագործությունների մասին, ԻԻՀ նախագահն ասել է․


«Անցնող մեկ տարվա ընթացքում աշխարհի ժողովուրդը տեսավ Իսրայելի ռեժիմի բնույթը։ Տեսավ, թե ինչպես են  ռեժիմի ղեկավարները հանցագործություններ կատարում և ինչպես 11 ամսում  Գազայում սպանեցին ավելի քան 41 հազար անմեղ մարդկանց, որոնց մեծ մասը   կանայք և երեխաներ էին։ Սակայն Իսրայելը և նրա կողմնակիցները, ցեղասպանությունը, մանկասպանությունը, ռազմական հանցագործությունները և պետական ահաբեկչությունը անվանում են «լեգիտիմ պաշտպանություն»:

Նշելով, որ Արևմտյան Ասիայի և աշխարհի 70-ամյա անապահովության մղձավանջին վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգնումն է, Մասուդ Փեզեշքյանը հավելել է․ «Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դադարեցնի Սիոնիստական ռեժիմի բռնություններն ու պատերազմը Գազայում և Լիբանանում»։

Ընդգծելով, որ Իրանն աջակցում է ազատագրական ու ժողովրդական շարժումներին, նա հավելել է, «Իսրայելն է, որ սպանել է գիտնականներին, դիվանագետներին և Իրան եկած մեր հյուրերին, ինչպես նաև գաղտնի ու բացահայտ աջակցել ԻԼԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին»։ 

 ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Իրանը խաղաղություն է ցանկանում բոլորի համար, այդ թվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների»։

Նա նշել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդդիմանալով պատերազմին և ընդգծելով Ուկրաինայում պատերազմի արագ դադարեցման անհրաժեշտությունը, աջակցում է ցանկացած խաղաղ լուծման և համոզված է, որ այս ճգնաժամը կարող է ավարտվել միայն երկխոսության միջոցով»:

 

Փեզեշքյան․ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, և ագրեսորներին ստիպել է զղջալ 

ՄԱԿ-ի ԳԱ նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Տարածաշրջանի ժամանակակից պատմության մեջ Իրանը երբեք պատերազմ չի նախաձեռնել և միայն հերոսաբար պաշտպանվել է ուրիշների ագրեսիայից և ստիպել ագրեսորներին զղջալ։ Իրանը ոչ մի երկիր չի օկուպացրել, չի ցանկացել տիրանալ որևէ երկրի շահին և բազմիցս միջազգային ատյաններին առաջարկել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել»։

Նա նշել է․ «Մենք խոսել ենք տարածաշրջանը միավորելու և ուժեղ տարածաշրջան ձևավորելու անհրաժեշտության մասին։  Միասնական և ուժեղ տարածաշրջան, որը հիմնված կլինի մի քանի սկզբունքների վրա։

Նախ՝ պետք է ընդունենք, որ մենք հարևաններ ենք, և միշտ մնալու ենք  իրար կողքի։ Տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը ժամանակավոր է և անկայունության աղբյուր։ Մեր և ձեր զարգացումն ու առաջընթացը կապված են միմյանց հետ։ Անվտանգությունն օտար երկրներին վստահելը ձեռնտու չէ մեզանից ոչ մեկին։

Երկրորդ՝ տարածաշրջանի նոր կարգը պետք է լինի համապարփակ և բխի  բոլոր հարևանների շահերից։ Համակարգը, որը չի ապահովում բոլոր հարևան երկրների շահերը, չի կարող կայուն լինել։

Եվ երրորդ՝ հարևան ու եղբայրական երկրները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն քայքայիչ մրցակցության և սպառազինությունների մրցավազքի վրա: Մեր տարածաշրջանը տառապում է պատերազմից, միջկրոնական տարաձայնություններից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջավայրի ոչնչացումից և արտաքին միջամտությունից»: