Իրանական «Անպաշտպան լեռը» ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի միջազգային փառատոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i223528-Իրանական_Անպաշտպան_լեռը_ֆիլմը_ցուցադրվելու_է_Էստոնիայի_միջազգային_փառատոնում
Parstoday- Իրանական «Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի բնության ֆիլմերի միջազգային փառատոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2024 12:53 Asia/Tehran
  • Իրանական «Անպաշտպան լեռը» ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի միջազգային փառատոնում

Parstoday- Իրանական «Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Էստոնիայի բնության ֆիլմերի միջազգային փառատոնում։

Մացալուի  բնության ֆիլմերի  միջազգային փառատոնը (MAFF) ամենամյա բնության ֆիլմերի միջոցառում է, որն անցկացվում է Էստոնիայում։
 Այս փառատոնում, որն արդեն 22-րդն է,  ցուցադրվելու են  բոլոր տեսակի նոր միջազգային վավերագրական ֆիլմեր վայրի բնության, շրջակա միջավայրի պահպանության, բնակենտրոն ապրելակերպի և բնիկ ժողովրդի բնության հետ կապված ավանդույթները հարգելու մասին:

Ըստ Parstoday-ի, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող այս փառատոնում աշխարհի տարբեր երկրների կողմից ներկայացված բնապահպանական և վայրի բնության թեմայով այլ  ֆիլմերի հետ միասին կցուցադրվի իրանական «Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն ու պրոդյուսերը «Մուստաֆա Գանդոմքարն» է։ 

«Անպաշտպան լեռը» վավերագրական ֆիլմը պոետիկ բնապահպանական դիմանկար է Իրանի «Գարին» լեռան բնակիչների կյանքի մասին։