Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի սպանությունը դատապարտող ժողովրդական հավաքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i223600-Լիբանանում_Հեզբոլլահի_գլխավոր_քարտուղարի_սպանությունը_դատապարտող_ժողովրդական_հավաքներ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո Իրանում, Իրաքում և դիմադրության առանցքի մի շարք այլ երկրներում մեծ թվով մարդիկ, հավաքներ կազմակերպելով, դատապարտեցին Իսրայելի և նրա աջակիցների ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 13:57 Asia/Tehran

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո Իրանում, Իրաքում և դիմադրության առանցքի մի շարք այլ երկրներում մեծ թվով մարդիկ, հավաքներ կազմակերպելով, դատապարտեցին Իսրայելի և նրա աջակիցների ոճրագործությունները:

Թեհրանում, այսօր՝ շաբաթ երեկոյան, Ֆելեստինի հրապարակում տեղի է ունեցել ժողովրդական հավաք, որտեղ ցուցարարները բացականչել են մահ Իսրայելին և մահ Ամերիկային կարգախոսները։

Երեկ երեկոյան ևս Թեհրանի մի խումբ քաղաքացիներ  «Ֆելեստին» հրապարակում հանրահավաք անցկացնելով, խստորեն դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Լիբանանի մայրաքաղաքի և  Բեյրութի արվարձանում գտնվող Դահիայի վրա իրականացված հարձակումը։

Համաձայն այս հաղորդման, ուրբաթ գիշեր  ժամը 24:00-ին Թեհրանի «Ֆելեստին»  հրապարակում տեղի ունեցած այս հանրահավաքում ցուցարարներն ու ուսանողները դատապարտել են Սիոնիստական ​​ռեժիմի այս բարբարոսական և ահաբեկչական գործողությունը և վշտակցել են Լիբանանի ժողովրդին:

Այս  հանրահավաքի ընթացքում ցուցարարները, ձեռքներին պահելով Իրանի Իսլամական Հանրապետության, Հեզբոլլահի եւ Պաղեստինի դրոշները, պահանջել են վրեժ լուծել Լիբանանի Դահիա շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած ոճրագործության համար։