Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան
(last modified Sun, 29 Sep 2024 15:13:08 GMT )
Սեպտեմբեր 29, 2024 18:43 Asia/Tehran
  • Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։

Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:

«2024 թվականի սեպտեմբերի 30–ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային–հումանիտար ոլորտներում ռուս–իրանական համագործակցության ամբողջ հատվածը:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: