ԻԻՀ Մարդու իրավունքների շտաբի քարտուղար. Իսրայելի անպատժելիությունը լուրջ վնաս կհասցնի մարդու իրավունքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i223880-ԻԻՀ_Մարդու_իրավունքների_շտաբի_քարտուղար._Իսրայելի_անպատժելիությունը_լուրջ_վնաս_կհասցնի_մարդու_իրավունքներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակներում, ԻԻՀ Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ու ահաբեկչության դեմ պայքարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2024 06:13 Asia/Tehran
  • ԻԻՀ Մարդու իրավունքների շտաբի քարտուղար. Իսրայելի անպատժելիությունը լուրջ վնաս կհասցնի մարդու իրավունքներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակներում, ԻԻՀ Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ու ահաբեկչության դեմ պայքարելու համար:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Օմար Զանիբարին և Ֆոլքեր Թյուրքին ուղղված նամակներում, Քազեմ Ղարիբաբադին գրել է․ «Սիոնիստական ռեժիմը բացահայտ ագրեսիա է իրականացնում  Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Իսկ սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանների վրա իրականացրած հարձակման ժամանակ, ռեժիմը սպանել է  «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահին, Բեյրութում ԻԻՀ  ռազմական խորհրդական գեներալ Նիլֆուրուշանին և նրանց ուղեկիցներին»։

Ղարբաբադին նշել է․ «Լիբանանի վրա Սիոնսիտական ռեժիմի հարձակումն անկասկած ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ինչի համար ռեժիմի ռազմատենչ առաջնորդներն ու նրանց աջակիցները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը գրել է․ «Լիբանանի «Հեզբոլլահը» պաշտոնական կառույց է  և Սիոնիստական ռեժիմի կողմից այդ  շարժման առաջնորդի սպանությունը, որն իրականացվել է ԱՄՆ-ի ու որոշ արևմտյան կառավարությունների «կանաչ լույսով», պաշտոնական սպանություն է, ինչը ակնհայտ հակասում է միջազգային իրավունքին»:

Ափսոսանք հայտնելով մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների անգործության կապակցությամբ, Ղարիբաբադին հավելել է․ «Ցավոք, ՄԱԿ-ի ԱԽ և միջազգային իրավապաշտպան կառույցների անգործության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի այլ արևմտյան աջակիցների խոչընդոտների պատճառով, ռեժիմն անպատժելի է  մնացել, ինչի արդյունքում, դրա ղեկավարները շարունակում են մեծացնել հանցագործությունների    շրջանակը»։