Լիբանանում Իրանի դեսպան. Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից
https://parstoday.ir/hy/news/iran-i223934-Լիբանանում_Իրանի_դեսպան._Իրանը_թույլ_չի_տա_որ_տարածաշրջանի_ճակատագիրը_փոխվի_ԱՄՆ_ի_և_սիոնիստների_կողմից
Լիբանանում Իրանի դեսպանը «խիզախ» քայլ է անվանել Իսրայելի հարձակումներին զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2024 13:02 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար՝ Սեյյեդ Աբբաս Արաղչիի այցը Բեյրութ
    Իրանի արտգործնախարար՝ Սեյյեդ Աբբաս Արաղչիի այցը Բեյրութ

Լիբանանում Իրանի դեսպանը «խիզախ» քայլ է անվանել Իսրայելի հարձակումներին զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:

Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան «Մոջթաբա Ամանին», ով ավելի վաղ վիրավորվել էր Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի անմիջական ղեկավարությամբ տեղի ունեցած փեյջերների պայթյունի ահաբեկչական միջադեպի հետևանքով,  X-ի իր միկրոբլոգում գրել է.- Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Լիբանան կատարած այցը համարձակ և հզոր քայլ էր, և այն կունենա  տարածաշրջանային  կարևոր հետևանքներ։

Ըստ Pars Today-ի, Մոջթաբա Ամանին այնուհետև ընդգծել է, որ Իրանը միշտ ցույց է տվել, որ դժվարին իրավիճակներում կանգնած է լինելու Լիբանանի կողքին։

Ամանին հավելել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա,որ  տարածաշրջանի ճակատագիրը փոխվի ԱՄՆ-ի  և սիոնիստական անօրինական  ​​գոյության կողմից։

Լիբանանում Իրանի դեսպանը նաեւ հայտարարել է, որ ապագան կորոշեն տարածաշրջանի երկրները՝ դիմադրության ճակատի գլխավորությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 4-ին այցելել է Լիբանան։ Իրանի արտգործնախարարը Բեյրութ է ժամանել այն ժամանակ, երբ Սիոնիստական ​​ռեժիմը սպառնացել էր Բեյրութի օդանավակայանում թիրախավորել իրանական ցանկացած ինքնաթիռ։