Հոկտեմբեր 05, 2024 17:52 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած սխալ քայլ կարժանանա ջախջախիչ պատասխանի

Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է. «Եթե Սիոնիստական ​​ռեժիմը չմտածված գործողություններ ձեռնարկի, ապա նա կբախվի Իրանի կոշտ և ջախջախիչ պատասխանին, և պատասխանի մակարդակը կգերազանցի նախորդ հարձակումը»:

 Ի պատասխան Իրանի դեմ Սիոնիստական ​​իշխանությունների սպառնալիքների՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավին զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին, որ չմտածված գործողությունների դեպքում նա կստանա կոշտ ու կործանարար պատասխան։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանը համբերատար է եղել սիոնիստների թշնամական գործողությունների նկատմամբ, սակայն այժմ պատրաստ է ճիշտ ժամանակին դիպուկ ու ավերիչ հարված հասցնել Սիոնիստական ​​ռեժիմին։

Գեներալ-մայոր Մուսավին ասել է․ «Իրանի պաշտոնյաներն արդեն բազմիցս հայտարարել են, որ Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած հարձակում կարժանանա ավելի կոշտ պատասխանի: Հետևաբար, եթե թշնամին սխալ քայլ կատարի, ապա մեր պատասխանի մակարդակը կգերազանցի նախորդ հարձակումը»:

 

Պիտակ