Իրանցի հետազոտողները ջերմոցային գազերը ջրածնի վերածելու նոր մեթոդ են մշակել
Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրել են արդյունավետ և էկոլոգիապես մաքուր մեթոդ՝ լազերային պլազմայի միջոցով մեթանը ջրածնի փոխակերպման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Հետազոտողներից Ֆաթեմե Ահմադի Նուրին նշել է, որ մեթոդն անվանվել է SD-LIP։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ահմադի Նուրին ասել է․ «Էներգիայի անընդհատ աճող պահանջարկը հանգեցնում է գլոբալ տաքացման, կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի բարձր արտադրության։ Եվ այս խնդիրն ավելի է մեծացրել ջերմոցային գազերը, հատկապես մեթանը և ածխաթթու գազն արժեքավոր արտադրանքի վերածելու անհրաժեշտությունը»։
Անդրադառնալով Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի զեկույցին՝ հետազոտողը նշել է, որ մեթանը 20 տարվա ընթացքում 86 անգամ ավելի է հանգեցրել գլոբալ տաքացման, քան ածխաթթու գազը և այն բնական գազի բաղադրության մեջ ամենաառատ նյութն է։
Նշելով, որ ջրածնային տնտեսության վերջնական նպատակը առավելագույն արդյունավետությամբ շրջակա միջավայրին հասցված նվազագույն վնասով տնտեսական մեթոդներ գտնելն է, Նուրին հավելել է․ «Այս մեթոդը, որն առաջին անգամ է առաջարկվել աշխարհում, ցույց է տվել, որ այս պրոցեսի արդյունքում մեթանն արդյունավետ կերպով վերածում է ջրածնի, ինչը հանգեցնում է կառուցվածքում ածխածնի պակասիի առաջացման, լարման նվազեցման»։