6 ամսում 9500 տոննա իրանական կտորեղեն է արտահանվել
https://parstoday.ir/hy/news/iran-i223984-6_ամսում_9500_տոննա_իրանական_կտորեղեն_է_արտահանվել
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսատունը հայտարարել է վերջին 6 ամսում 9 հազար 500 տոննա կտորեղեն արտահանելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 06, 2024 17:06 Asia/Tehran
  • 6 ամսում 9500 տոննա իրանական կտորեղեն է արտահանվել

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսատունը հայտարարել է վերջին 6 ամսում 9 հազար 500 տոննա կտորեղեն արտահանելու մասին։

Վերջին 6 ամսում Իրանի տեքստիլի արտահանման ծավալը կազմել է 9500 տոննա՝ 23 միլիոն 500 հազար դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կշռով 8%, արժեքային առումով՝ 7% աճ է գրանցել։

Ըստ Parstoday-ի հաղորդման, նշված ժամանակահատվածում Իրանի կողմից արտահանված կտորեղենի մեծ մասն արտահավել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներ, կազմելով այդ ապրանքների քաշի ավելի քան 33%-ը և արժեքի 42%-ը։

Իրանի հյուսիսային և արևելյան հարևան երկրները զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը՝ իրանական կտորեղենի արտահանման ընդհանուր արժեքի 20 և 12 տոկոսն իրենց հատկացնելով։